f

Անկախ

Սլավիկ Գալստյան. «Միասնական լինելու դեպքում կհաղթահարենք ամեն դժվարություն»


Կորոնավիրուսի տարածման հետևանքով անորոշ ժամանակով հայտարարված կարանտինից անմասն չմնաց նաև սպորտը: Հետաձգված առաջնություններից ու մրցաշարերից բացի, մարզիկները չեն կարողանում լիարժեք մարզվել ու մարզավիճակ պահպանել:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի  հավաքականի անդամ,  2019 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանն Անկախի հետ զրույցում խոսում է ստեղծված իրավիճակի, մարզումների կազմակերպման, մարզավիճակի պահպանման և նպատակների իրագործման հետևից միշտ առաջ գնալու մասին:


-Կորոնավիրուսի տարածումն անդրադարձավ հասարակության գրեթե բոլոր ոլորտների վրա: Ստեղծված անկանխատեսելի իրավիճակներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ սպորտի վրա:
-Այս ամենն, անկասկած իր  բացասական անդրադարձը կթողնի սպորտի, մարզիկների ցույց տված արդյունքների վրա: Ինչպես գիտենք, այս կամ այն մրցաշարից առաջ մարզիկները լուրջ նածապատրաստական շրջան են անցնում՝ աստիճանաբար հասելով մարզավիճակի գագաթնակետին, ինչպս նաև հոգեբանական պատրաստություն անցնելով և տրամադրվելով:  Համաճարակի տարածման պատճառով  չունեցանք մեզ դրսևորելու, մրցակցային գորգում հանդես գալու հնարավորություն: Ուստի, այս ամենն անհետևենք չի կարող մնալ: Բայց և, այս ամենը վերաբերում է աշխարհի բոլոր մարզիկներին:
-Հայտարարված արտակարգ դրության ժամանակ ի՞նչ պայմաններում եք մարզվում: Թեև մարզիկների համար սահմանափակումները այժմ  որոշակիորեն վերացվել են:
-Այս ընթացքում մարզումներս անցկացրել և շարունակում եմ անցկացնել բացառապես բացօթյա տարածքներում՝ մարզիչներիս հետ խորհրդակցելով, նրանց ցուցումներին հետևելով:  Այս պահին ֆիզիկական պատրաստության փուլում եմ: Նշեմ, որ հատկապես ըմբշամարտիկների համար կարևոր են գորգային պարապմունքները, որի հնարավորությունը, ցավոք, չունենք:  Սա իսկապես լրջագույն խնդիր է, քանի որ այդ մարզումների ընթացքում են ամբողջովին տեսանելի մարզիկների իրական հնարավորությունները, ինչպես նաև բացթողումները: Այս առումով մարզումները չեն կարող լիարժեք լինել:
-Մրցաշարերի հետաձգումն ի՞նչ անդրադարձ կունենա մարզիկների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության վրա:
-Բնական է մենք հասել էինք մեր հանարավորությունների բարձր սահմանին, ունեինք լուրջ նպատակներ տարվա հետ կապված, պատրաստվում էինք մասնակցել օլիմպիական վարկանիշային մրցաշարերի, ուղեգիր ձեռք բերել: Տարին օլիմպիական էր, սպասումներով լի: Ունենալու էինք կարևոր ու պատասխանաու միջազգաին մեկնարկներ: Ամեն բան անորոշ ժամանակով հետաձգվեց: Բայց դժվարությունների հաղթահարումն իսկական  մարզիկի համար է:
-Ինչպե՞ս հոգեբանորեն լիցքաթափվել ու դուրս գալ ստեղծված իրավիճակից:
-Շատ կարևոր է հետևել բոլոր սահմանված կանոններին, բայց միաժամանկ  չկենտրոնանալ, որ կարող է վարկավենք, կամ ինչ-որ բան այնպես չգնա: Կյանքում ամեն բան էլ կարող է պատահել, մարզիկները դա լավ գիտեն, պարզապես պետք է ուժեղ լինել, չընկճվել ու չնահանջել և պատրաստակամորեն հաղթահարել ցանկացած իրավիճակ նպատակների իրագործման, երազանքների իրականացման համար:  Բոլորին առողջություն եմ մաղթում: Վստահ եմ, որ միասնական լինելու դեպքում կհաղթահարենք ամեն դժվարություն:
 

ըմբշամարտ Սպորտ Սլավիկ Գալստյան հարցազրույց հունահռոմեական ըմբշամարտ

Այլ հոդվածներ հեղինակից

Ղարաբաղցիք որ նյուխ ու ստրատեգիական մտածելակերպ ունենան Աղդամի մզկիթը կդարձնեն եկեղեցի
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի իշխանությունների որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ
Դուք անվտանգությունն ամրացնելու փոխարեն, քայլ առ քայլ վտանգում եք երկիրը
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է․ Արծրուն Պեպանյան
ԱԱԾ-ն նախաձեռնել է քաղաքական պատվերի իրականացում ԲՀԿ ակտիվիստների դեմ
Դավիթ Տոնոյանն ընդունել է Անի Ապրահամյանին
«Սորոսի» կազմակերպությունը ուզում է սեպ խրել հայերի ու եզդիների դարավոր բարեկամության մեջ․ Ազիզ Թամոյան
Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Իշխանավո՛ր տղաներ և աղջիկներ, թա՛րգ տվեք այս ցինիկ կրկեսին․ Արման Աբովյան
Բրուքլին Բեքհեմը միլիարդատիրոջ դստեր հետ է  ամուսնանում
«Մեռնելուս վերջին շնչին անգամ հետքայլ չեմ անելու». Նաիրա Զոհրաբյան
Որակյալ դիլետանտները և իրենց աշխատավարձ-պարգևավճարները
Կոչ եմ անում ու խնդրում եմ, բոլոր իմ գործընկերներին, անկախ իրենց զբաղվածությունից ու փորձառությունից, մասնակցել այս գործընթացին
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 560 հազարը
Պետական գործիչն ու բախտախնդիրը
Ոստիկանը մե՞րն է. կա՛մ Փաշինյանն է լեգիտիմ, կա՛մ Հայաստանը
Համացանցում տարածվել են «Թոքաբանության ազգային կենտրոնի» տարածքում գտնվող դիահերձարանի շենքի հարակից տարածքի լուսանկարներ
«Հայրենիք-ի գրասենյակում կայացել է Արցախյան հակամարտության վերաբերյալ փակ քննարկում
Ամեն տեսակի ստորություն եւ վատմամայիբալություն անելիս հղում են անում պարետի բարձր անվանը. իմքայլական նախկին պատգամավոր
Երկրպագողներ և ատողներ. Ավետիք Իշխանյան
Արցախում երկարաձգվել է արտակարգ իրավիճակի ժամկետը
Ո՞ւմ ու ի՞նչ շահերի է ծառայելու Հայաստանի միակ ստորգետնյա ենթակառուցվածք ունեցող ու ռազմավարական նշանակության օբյեկտը․ Դ․ Խաժակյան
Սրանք ամեն ազգայինից ընկնում են ցնցումների, կոնվուլսիաների, դողէրոցքի մեջ․ Արմեն Աշոտյան
Իրավիճակը շփման գոտում
Ո՞ւր է Երևանի քաղաքապետը. ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտե
Ավելին
Ավելին