f

Անկախ

Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ բանակցությունների ձայնագրություն է հրապարակվել


Իրանական ինքնաթիռի անձնակազմը տեսել է, թե ինչպես է Թեհրանի մոտակայքում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության օդանավը խոցվել, և այս մասին հայտնել է կարգավարին: Այս մասին պատմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին` ТСН-ին տված հարցազրույցի ժամանակ:

«Մենք այժմ ևս մի ձայնագրություն ունենք: Ինչու եմ ասում ևս մի, քանի որ համացանցում անհայտ օգտահաշիվների կողմից տեսանյութեր են հրապարակվել, որում ինչ-որ բան է խոցվում: Սկզբում այսպես է եղել: Իսկ այժմ մեր մասնագետները ձայնագրություն ունեն, որը լիովին համընկնում է համացանցում եղած տեսագրության հետ: Դա այդ ժամանակ վայրէջք կատարող իրանական ինքնաթիռի և Թեհրանի կարգավարների միջև եղած խոսակցությունների ձայնագրությունն է: Ժամը 6:12-ին մեր ինքնաթիռը թռել է, իսկ ժամը 6:30-ին իրանական ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր: Ինքնաթիռից տեսել են այս ամենը, և անձնակազմը սկսել է խոսել կարգավարների հետ: Այնտեղ ամեն բան լսվում է. ասվում է. «Ինձ թվում է` հրթիռ է թռչում»,- պատմել է նախագահը: 

Զելենսկին պարզաբանել է, որ դա «և՛ պարսկերենով է ասվում,  և՛ անգլերենով, ամեն բան ֆիքսված է»:

«Իրապես, սա ցույց է տալիս, որ իրանական կողմը հենց ամենասկզբից էլ իմացել է, որ մեր ինքնաթիռը հրթիռն է խոցել, դա իրենց հայտնի է եղել հենց նույն պահին»,- ընդգծել է նա:

Դրանից հետո, իրանական կողմի կարգավարը փորձել է կապի դուրս գալ ուկրաինական ինքնաթիռի հետ, սակայն ապարդյուն:

Հրատարակությունը նաև բանակցությունների աուդիոձայնագրությունն է հրապարակել, որի իսկությունը պաշտոնապես հաստատված չէ:

Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին խոցվել էր: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:

Իրանի նախագահը Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել էր, որ «զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը»:

Իրան Ուկրաինա ավիավթար Աշխարհում

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին