f

Անկախ

Ոնց եմ զզվում թուլամորթ տեսակից, ով մի կտոր հացը կորցնելու սարսափից կորցրել է դեմքը․ Նաիրա Զոհրաբյան


ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ոնց եմ ամաչում ձեր փոխարեն

Երեկ Նոյեմբերյանի հիվանդանոցի մի քանի բժիշկ «մարդ էին մեջ գցել», որ ես իրենց լսեմ եւ իրենք պատմեն, թե ինչ աղետալի վիճակում են իրենք, որ իրենց թեսթ չի արվում, շատերը տաքություն ունեն եւ էդ վիճակով իրենց պարտադրում են սպասարկել կորոնավիրուսով հիվանդներին, տնային այցեր կատարել։ Ու էս ամենի դիմաց որեւէ լրավճար չեն ստանում։ Քանի որ էս տարիների ընթացքում շատ եմ տեսել պլինդուսի տակից հոխորտացող վախկոտների, փակ տարածքներում դոշ ծեծող դիստանցիոն հայրենասերների, ում դուխը հերիքում է մինչեւ շեֆի դռան բռնակին հասնելը, ասեցի կբարձրաձայնեմ խնդիրը մեկ դեպքում, եթե բժիշնկերը վաղը չհրաժարվեն իրենց խոսքերից։ Առավոտյան զանգահարեց բժիշկներից մեկը եւ էնպիսի արհավիրք ներկայացրեց, որ մի պահ մտածեցի Նոյեմբերյանը Չեռնոբիլ հայտարարելու, իսկ էնտեղի բժիշկներին փրկելու SOS օպերացիա իրականացնելու մասին։ Ի դեպ, սույն տիկինը շատ խնդրեց այդ ամենի մասին բարձրաձայնել Աժ ամբիոնից, ինչը եւ ես արեցի։

Ու, ինչպես եւ սպասելի էր, ժանրի կանոններին համաձայն, հերթով սկսեցին եթերը ողողել հիվանդանոցի բժիշկների ու ինձ դիմած բժիշկ տիկնոջ «հերոսական» հարցազրույցները, որ խնդիրներ կան, բայց հայրենի կառավարությունը իրենց համար ամեն ինչ անում է։

Կարծում եք զարմացա՞։ Չէ։ Հերթական անգամ զզվեցի։

Էդ որ էդքան արժանապատվություն ու դուխ չունեք ձեր իրավունքներն ու ձեր խոսքը մինչեւ վերջ պաշտպանելու համար, ինչի՞ եք անկանոն շարժումներ անում։ Հարգում եմ բժիշկներին, խոնարհվում եմ իրենց մեծ առաքելության առաջ ու հատկապես էս ծանր օրերին։ Բայց ոնց եմ զզվում թուլամորթ, վախկոտ եւ «լաքեյ» տեսակից, ով մի կտոր հացը կորցնելու սարսափից վաղուց արդեն կորցրել է դեմքը, եթե, իհարկե, ունեցել են։

Որովհետեւ ես չեմ հավատում, որ սեփական դեմք ունեցողը կարող է մի օր դեմքը մոռանալ տաքսու մեջ կամ սառնարանի վրա։

Ոնց եմ ամաչում ձեր փոխարեն»։

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում

«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Ավելին
Ավելին