f

Անկախ

Մարտունու եւ Սեւանի անձնագրային բաժանմունքների պետերի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է. 6 անձի մեղադրանք է առաջադրվել


ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ.  մարտի 31-ին հարուցված, հետագայում ՀՀ ՀՔԾ վարույթում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Սեւանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչը իրեն տրված լիազորությունների շրջանակում 3 անձանց օգտին առերեւույթ ակնհայտ ապօրինի գործողություն է կատարել:

Դատախազությունից հայտնում են, որ մասնավորապես վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու եւ վարորդական վկայական տալու կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները փաստացի ստուգելու, ձեւական բնույթ կրող տեսական եւ գործնական քննություններ ընդունելու պայմաններում երկու դեպքում «B» եւ «C», իսկ մեկ դեպքում «BE» եւ «CE» կարգերի վարորդական վկայականներ տրամադրելու համար 3 անձից, այդ թվում նաեւ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Մարտունու անձնագրային բաժանմունքի պետի կողմից, առերեւույթ ստացել է տարբեր չափերի՝ 120.000-ից մինչեւ 200.000 ՀՀ դրամ կաշառք: Բոլոր երեք դեպքերում էլ կաշառքը փոխանցվել է միջնորդավորված ձեւով, որին մեկ դրվագով առերեւույթ ներգրավվել է նաեւ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Սեւանի անձնագրային բաժանմունքի պետը: 

Երկու դեպքում կաշառք ստանալու փաստը քողարկելու, սահմանված կարգի պահպանմամբ անձանց վարորդական վկայական տրամադրելու պատրանք ստեղծելու նպատակով տեսուչն առերեւույթ կաշառքը տվող երկու անձանցից ընդունել է գործնական քննություն եւ այն գնահատել բացասական: Այնուհետեւ, նույն օրը նրանցից կրկին ընդունել է գործնական քննություններ: Դրանց ընթացքում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, նա կազմել է ճանապարհային երթեւեկության իրական պայմաններում գործնական քննության արդյունքների վերաբերյալ արձանագրություն, որում նշել է, թե, իբր, այդ անձինք  գործնական քննության ընթացքում ճշտությամբ կատարել են անհրաժեշտ գործողությունները: Մինչդեռ պարզվել է, որ նրանք իրականում ամբողջությամբ չեն կատարել նշված գործողությունները, իսկ գործնական քննությունը կրել է ձեւական բնույթ:

Նշված հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Սեւանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչին մեղարդանք է առաջադրվել երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահումը), երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալու), մեկ դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (ակնհայտ ապօրինի գործողության համար կաշառք ստանալու):

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նկատի ունենալով, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, թաքնվել վարույթն իրականացնող մարմնից եւ կատարել քրեական օրենսգրքով չթույլատրված նոր արարք, բավարարել է տեսուչի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը: Միեւնույն ժամանակ՝ դատարանը բավարարել է նաեւ կալանավորումը այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով փոխարինելու պաշտպանի միջնորդությունը:

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի կողմից դրա դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ Վերաքննիչ դատարանի 2020թ. մայիսի 19-ի որոշմամբ բավարարվել է՝ գրավի կիրառումը ճանաչելով անթույլատրելի եւ անձը կալանավորվել է։

Նախաքննության ընթացքում մեղադրանքներ են առաջադրվել նաեւ 5 այլ անձանց: Մասնավորապես՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը հանցակցելը) եւ 312-րդ հոդվածի 2-րդ մասով (խոշոր չափերով կաշառք տալը), մեկ անձի՝  ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Մարտունու անձնագրային բաժանմունքի պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, 3 անձի, այդ թվում նաեւ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Սեւանի անձնագրային բաժանմունքի պետին, մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառքի միջնորդությունը):

Նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Մայիսի 2-ին քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով համաձայնություն է տվել նախաքննական մարմնի որոշմամբ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Մարտունու եւ Սեւանի անձնագրային բաժանմունքի պետերի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելուն: 

Գլխավոր դատախազություն

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին