Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա առթիվ հունիսի 6-ից Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիներին սպասում են անակնկալներ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, համագործակցելով այս ոլորտում փորձառություն ունեցող «ԱՐԼՈՒՊԱ» կազմակերպության հետ, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ իրականացրել է տարբեր ծրագրեր՝ թանգարանում և թանգարանից դուրս: Այս անգամ տուն-թանգարանը և «ԱՐԼՈՒՊԱ» ընկերությունը Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին կներկայացնեն կոմպոզիտորի տասը ստեղծագործություն ունկնդրելու հնարավորություն: Բջջայինում ներբեռնելով «ԱՐԼՈՒՊԱ» ընկերության անվճար հավելվածը և գտնվելով հավելվածի քարտեզում նշված վայրում (օրինակ՝ Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Ա. Խաչատրյանի հուշարձան, Ա. Խաչատրյան փողոց և այլն)` կարող եք վայելել կոմպոզիտորի անմահ ստեղծագործությունները: Յուրաքանչյուր նշված կետում կհնչի մեկ ստեղծագործություն: Հավելվածը հնարավորություն է ընձեռում նաև նկարել տեսանյութ և այն տեղադրել սոցիալական ցանցերում:
Երևանի տարբեր վայրերում կհնչեն Արամ Խաչատրյանի անմահ ստեղծագործությունները
Կարդացեք նաև
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
- Հայ վիրաբույժը ղեկավարել է երկու ձեռքի եւ ուսի փոխպատվաստման՝ աշխարհում առաջին վիրահատությունը