«Եվրատեսիլ 2009» երգի մրցույթի հաղթող Ալեքսանդր Ռիբակն առաջին անգամ խոսել է քննաբերներից և հակադեպրեսանտներից կախվածության մասին: Գրում է Gazeta.ru-ն։
Ինստագրամում կատարած իր նոր գրառման մեջ նա խոստովանել է, որ 11 տարի պահել է այդ գաղտնիքը:
«Կախվածության վերջին տարիներին դեղահաբերն ինձ թույլ և վախեցած են դարձրել: Դա ազդել է ոչ միայն իմ ուղեղի վրա, այլ նաև մկաններիս, ստամոքսիս և օրգանիզմիս ընդհանուր վիճակի վրա: Այդ կախվածությունը փչացնում էր իմ հարաբերությունները մարդկանց հետ, բայց ամենակարևորը`այն գրեթե ոչնչացրեց ապրելու նկատմամբ իմ կամքը», - գրել է Ալեքսանդր Ռիբակը:
Ներկայումս Ռիբակը բժիշկների օգնությամբ վերականգնողական կուրս է անցնում: