f

Անկախ

Արարատցի կինը, որին 9 օր չէին հոսպիտալացրել, այժմ երկկողմանի թոքաբորբ ունի, միացված է շնչառական ապարատ


Արարատի մարզի Ազատավան գյուղից 67-ամյա Տիգրան Թադեւոսյանի հարազատներն ահազանգում են, որ թեեւ տղամարդը ռիսկային խմբում է եւ արդեն մի քանի օր է՝ կորոնավիրուսի սիմպտոմներ ունի, չեն թեստավորում եւ չեն հսոպիտալացնում։ Տղամարդու դուստրը՝ Մարիամ Թադեւոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղամասային բժիշկն այցելել է, ասել՝ տնային պայմաններում կարող է բուժվել, մինչդեռ իր հայրիկի վիճակը գնալով վատանում է։

«Ամբողջ գիշեր շատ վատ է եղել, ջերմությունը՝ 38,5 է բարձրանում, խեղդվում է հազից, այնքան դաժան է, մի րոպե չի քնել։ Բուժարանի բժիշկը եկել, հազիվ նայել է երեկ, ասել է՝ միտք չկա ձեզ տանելու հիվանդանոց»,- ասաց նա։

Ընդամենը մի քանի օր առաջ Մարիամն ահազանգել էր, որ իր 66-ամյա մայրիկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, սակայն նրան չեն հոսպիտալացնում։ Նա NEWS.am-ին պատմել էր, որ 9 օր է՝ մայրը վատ վիճակում է եղել, բազմաթիվ ահազանգերից հետո 6-րդ օրը թեստավորել են, թեեւ ասել էին, որ կտեղափոխեն հիվանդանոց, բայց 9-րդ օրն էր՝ չէին արել։ Մամուլի հրապարակումներից հետո կնոջը տեղափոխել են հիվանդանոց, պարզվել է, որ նա երկկողամանի թոքաբորբ ունի, այսօր ստիպված են եղել նրան միացնել թթվածնային սարքին։

«Հիմա մեր բժիշկը հայրիկիս ստուգել է, ասել է՝ թոքերն 90 տոկոսով մաքուր են, բայց մայրիկինս էլ էր այդպես, հետո պարզվեց, որ թոքաբորբ ունի։ Ուզում ենք, որ գոնե բժիշկների հսկողության տակ լինի հայրս, հատկապես, որ տարիներ առաջ թոքերի խնդիր է ունեցել»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը Հայաստանում չի գտնվում, Հայաստանի քաղաքացի չի, ինչով պայմանավորված չի կարողանում գալ։ Նրա մորն ու հորը խնամում է հարսը, որ 5 ամսական հղի է, տանը կա եւս մեկ մանկահասակ երեխա, որի մոտ նույնպես թեթեւ սիմպտոմներ են նկատել։ Ամուսինների որդին նույնպես Հայաստանում չի, այս օրերին կազմակերպվում է նրա վերադարձը հատուկ չվերթներից մեկով։

նոր կորոնավիրուս Արարատի մարզ

«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Ավելին
Ավելին