ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ միջուկային պայմանագիր կնքել: Այդ մասին նա խոսել է Foch News Radio- ին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն։
«Ես միջուկային պայմանագիր եմ ուզում, անվտանգ ատոմ, քանի որ սա աշխարհի ամենամեծ խնդիրն է», - ընդգծել է ամերիկացի առաջնորդը:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի սահմանափակման վերաբերյալ նոր համաձայնագրեր կնքել: