Նյու Յորքի ոստիկանությունը մոտ 200 մարդու է ձերբակալել բողոքի ցույցերի ընթացքում, որոնք քաղաքում սկսվել էին Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմինների ներկայացուցչին: Գրում է Gazeta.ru-ն;
Նշվում է, որ ձերբակալվածների թիվը կավելանա:
Ըստ հեռուստաալիքի, մայիսի 2-ին քաղաքում բողոքի ցույցերը խաղաղ են անցել:
Ավելի վաղ Նյու Յորքում պարետային ժամ էր հայտարարվել, ինչի շնորհիվ Մանհեթենի փողոցները լիովին դատարկվել էին: