Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է Միննապոլիսում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյի սպանությունից հետո ԱՄՆ-ում ծագած անկարգությունների ընթացքում ռասիզմի և «ինքնաոչնչացնող բռնության» դրսևորումները։ Այդ մասին հայտնում է Vatican News պորտալը:
Պապը նշել է, որ անհնար է հանդուրժողականություն ցուցաբերել կամ աչք փակել ցանկացած տեսակի ռասիզմի վրա:
Միևնույն ժամանակ, մենք պետք է գիտակցենք, որ վերջին օրերի բռնությունները ինքնաոչնչացնող են: Դուք բռնությամբ ոչնչի չեք կարող հասնել, բայց շատ բան կկորցնեք», - ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ մեծ մտահոգությամբ հետևում է Միացյալ Նահանգներում տեղի ունեցող հասարակական անկարգություններին, որոնք սկսվել են Ջորջ Ֆլոյդի ողբերգական մահից հետո:
Ֆրանցիսկոս պապը խոստովանել է, որ աղոթում է Ֆլոյդի համար և «բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը ռասիզմի պատճառով»: