f

Անկախ

Պետք է օր առաջ փակել երկիրը, մարդկանց համար ապահովել վարկային արձակուրդ․ Գոհար Մելոյան


Սթափվել և օր առաջ փակել երկիրը, մարդկանց համար ապահովել վարկային արձակուրդ, կոմունալ վճարների չվճարման դեպքում ապահովել համապատասխան ծառայությունների անխափան աշխատանքը և սոցիալական աջակցություն տրամադրել անապահով ընտանիքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Երեկվա տվյալներով Հայաստանի Հանրապետությունում գրանցվել էր նոր կորոնավիրուսով վարակվածների հերթական ռեկորդային թիվը՝ 517 դեպք, իսկ վարակված 19 մարդ մահացել էր։

Այսօրվա տվյալներով՝ 515 դեպք, 12 մահ։

Իրավիճակն ակնհայտորեն դուրս է եկել վերահսկողությունից, իսկ թվերը գնալով աճելու են։ Նվազել է թեստավորվողների քանակը, այլևս հիմնականում չեն թեստավորում վարակակիրների ընտանիքի անդամներին, մի շարք վարակակիրների հորդորել են ինքնամեկուսանալ իրենց բնակարաններում և հետևողական չեն այդ մարդկանց առողջական վիճակի նկատմամբ։

Բնականաբար, նմանաբնույթ զարգացումների հավանական հեռանկարն առողջապահական համակարգի կոլապսն է։

Ինչ արվեց

Այն դեպքում, երբ մի շարք փորձագետներ կոչ էին անում դեռ փետրվարի կեսերից փակել սահմանները, մինչեւ մարտի երկրորդ տասնօրյակի սկիզբն իշխող ուժը հանրաքվեի քարոզչություն էր իրականացնում՝ վարակի վերաբերյալ անլրջացնող կոչերով և նկարագրություններով ողողելով հանրությանը։

Այնուհետև փակվեցին ուսումնական հաստատությունները։

Մեկ շաբաթ անց ուսումնական հաստատությունները բացվեցին։ Այնուհետև հայտարարվեց արտակարգ դրություն, որը երկարաձգվեց երկու անգամ։

Վարակակիրների աճին զուգահեռ, ի հակառակ ցանկացած տրամաբանության՝ գնալով մեղմացվեցին սահմանափակումները։

Համավարակի տարածումը կանխարգելող և բնակչությանը սոցիալ-տնտեսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ միջազգային արդեն իսկ առկա փորձն ուսումնասիրելու փոխարեն արտահերթ ընթացակարգով ընդունվեցին մարդու իրավունքները սահմանափակող մի շարք օրենքներ, որոնք վերաբերում են.

1. քրեական և վարչական պատասխանատվությունների նախատեսմանը կամ խստացմանը՝ արտակարգ դրության ռեժիմի խախտման հետ կապված․

2. անձի տեղաշարժը սահմանափակելուն, անձի տեղորոշումը վերահսկելուն։

Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար կազմակերպվեց նաև դրամահավաք, ինչի համատեքստում հանրության համար օբյեկտիվորեն պետք է ծագեն առնվազն պատասխանատու գերատեսչությունների գործողությունների վերաբերյալ հետևյալ հարցադրումները․

1.արդյո՞ք լուծվել է անհրաժեշտ քանակի թեստերի ձեռքբերման խնդիրը․

2.արդյո՞ք ապահովվել է թեստերի արդյունավետ կիրարկման մեխանիզմի ներդրումը՝ վիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով․

3.արդյո՞ք ձեռք են բերվել արհեստական օդափոխման սարքեր, քանի որ դեռևս մայիսի 21-ի տվյալներով՝ ըստ առողջապահության նախարարի՝ ռեանիմացիոն բաժանմունքներում, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուս ունեցող հիվանդներ, 203 տեղ էր առկա, որոնցից 131-ն արդեն զբաղված էին։

Այսքան իրարամերժ և տրամաբանության հետ աղերս չունեցող գործողություների արդյունքում, այն դեպքում, երբ անգամ Կառավարության և Ազգային ժողովի նիստերին երկու ամիս շարունակ հատուկենտ պաշտոնատար անձինք էին կրում դիմակ, մայիսի 18-ից իշխող ուժը, վերացնելով մարդկային կուտակումներ ենթադրող գրեթե բոլոր սահմանափակումները, պատասխանատվության բեռը գցեց հանրության ուսերին։

Երկու օր հանրության մեղավորությունն ապացուցելու ջանքերն այսօր պսակվեցին գործադիր իշխանության ղեկավարի թևավոր խոսքով առ այն, որ. «եթե մեղավոր է կառավարությունը, ուրեմն մեղավոր է ժողովուրդը, որովհետեւ էս ժողովուրդն ա բերել էս կառավարությանը»

Ինչ է պետք անել

Սթափվել և օր առաջ փակել երկիրը, մարդկանց համար ապահովել վարկային արձակուրդ, կոմունալ վճարների չվճարման դեպքում ապահովել համապատասխան ծառայությունների անխափան աշխատանքը և սոցիալական աջակցություն տրամադրել անապահով ընտանիքներին»։

Գոհար Մելոյան ՖԲ Գրառում

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին