Ռուսաստանի Դաշնությունում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսից բուժված հիվանդների թիվը գերազանցում է վարակման նոր հայտնաբերված դեպքերի թվին։ Այդ մասին հայտնել են Մոսկվայում գործող օպերատիվ շտաբից։ Գրում է Gazeta.ru-ն։
Հունիսի 3-ի դրությամբ, կորոնավիրուսից բուժվել և հիվանդանոցներից դուրս են գրվել 8972 քաղաքացիներ, մինչդեռ հիվանդների ամենօրյա աճը կազմել է 8536:
Ռուսաստանում նախօրեին արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 8863 դեպք, բուժվել է 11108 մարդ:
Այսպիսով, երկրում համաճարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է ավելի քան 432,277 դեպք, բուժվել է 195.957 հիվանդ, մահացել է 5.215 մարդ: