f

Անկախ

Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց. «Այլընտրանքային նախագծեր խումբ»


Non-stop ռեժիմով հանրությանը դիմող վարչապետը մի շատ կարեւոր ձեւակերպում արեց. սա միայն առողջապահական խնդիր չէ, եւ դա իսկապես այդպես է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Սա կառավարման ճգնաժամ է։ 2018-ից երկրի կառավարումը բացառապես մեկ մարդու վրա էր կառուցված։ Պետական ինստիտուտները համառորեն արժեզրկվում էին։ Պետական ինստիտուտները համառորեն փոխարինվում էին մեկ մարդու ցանկություններով։ Նա էր դատավորը, դատախազը, աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդը, կառավարությունը, Ազգային Ժողովը, բանակը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն։ Վերջին փուլում արդեն՝ բժիշկը, վարակաբանը, պարետը, իր սեփական խոսնակը։

Սա հանդարտ ընթացքի դեպքում կարող էր ավելի երկար շարունակվել։ Արտակարգ պայմաններում, երբ համաճարակն ամեն օր թակում է հազարավոր մարդկանց դռները, հանկարծ պարզ դարձավ, որ ժողովուրդը չի լսում երկրի «միակի» կոչերը, հորդորները։ Ժողովուրդն անտեսում է վարչապետի ասածները, եթե նույնիսկ նա 24 ժամ շարունակ ասի նույն բանը, եւ եթե նույնիսկ այդ ասածի մեջ ճշմարտություն կա։

Սա նախ առողջապահական ճգնաժամ է, որովհետեւ մարդիկ հազարներով հիվանդանում են, վերջը չի երեւում, տեստեր չեն արվում, հիվանդանոցներում տեղ չկա։ Մահերի քանակը զգալի է։

Բայց սա նաեւ խորքային կառավարման ճգնաժամ է, որն ամեն օր ավելի ցայտուն կերպով է երեւում բոլոր սոցիալական խավերին։ Այն ողբերգական սխալները, որոնք թույլ տվեց կառավարությունը համաճարակի դեմ պայքարում, բացեցին մարդկանց աչքերը եւ ի ցույց դրեցին Հայաստանում գոյություն ունեցող կառավարման դեֆեկտը։

Սա այն նույն ժողովուրդն է, որը դատարաններ շրջափակելու կոչեր ու ասֆալտին փռելու հրահանգներ էր լսում, միտինգում բացահայտում էր մարտի 1-ը, իսկ հետո՝ օնլայն դատավճիռներ լսում։ Ու հիմա այդ ժողովուրդն « իգնոր» է վարչապետին։ Տրամաբանական հետեւանք։

Ժամանակ եւ հանգամանքներ էին պետք լայն զանգվածներին՝ հասկանալու, որ երկրում շատ կարեւոր բաներ ճիշտ չեն։ Հանգամանքները, ցավոք, ողբերգական են, ժամանակը՝ կարճ։

Շատ կարեւոր է հասկանալ ոչ միայն հայաստանյան իրականությունը, այլեւ՝ համաշխարհային տենդենցները։ Ունենք հրատապ առողջապահական խնդիր, որը հակաճգնաժամային արդյունավետ, հստակ կառավարմամբ եւ գուցե միջազգային օգնությամբ պետք է լուծել։ Դրան անմիջապես պետք է հետեւի նոր կառավարության ձեւավորումը, որը ստիպված է լինելու առնչվել սոցիալական, տնտեսական լրջագույն խնդիրների, խաղաղության պահպանման գերխնդրին, երկրում իրավիճակը լիցքաթափելու եւ աշխատանքային, համերաշխ մթնոլորտ ձեւավորելու գործին։

Այլընտրանքային նախագծեր խումբ

Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն կախված են հայտնաբերել ձերբակալվածների պահման վայրում
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Ալիև. Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Հայելային պահանջ դրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Հայաստանի տարածքն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել. Բագրատ Սրբազան
ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Բաքուն համաձայնվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու առաջարկին
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Քանանի. Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին
Ավելին
Ավելին