ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հունիսի 3-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց․
«2018թ. ի վեր, երբ ներկայիս կառավարությունը ձևավորվել է վարչապետի գլխավորությամբ, որևէ երրորդ երկրի հետ Հայաստանի մասնակցությամբ, այդ թվում ի դեմս ՊՆ-ի, որևէ նմանատիպ գործարք տեղի չի ունեցել»։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ Հայաստանը ներգրավվել է զենքի անօրինական վաճառքի մեջ:
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելու և առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։ Մինասյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։