f

Անկախ

Ապօրինությունն էնքան խորն է մտած մեր մեջ, որ ով կարգը չի պահում, ինքը ավելի բարձր սորտի մարդ է. Փաշինյան


Այո, վարչական խստացումները կառավարության խնդիրն են, եւ ես անձամբ դրանով կզբաղվեմ, բայց ես մեզնից յուրաքանչյուրի մասին եմ ես խոսում: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, Facebook-ի իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման ներկա պայմաններում տարբեր վայրերում մարդկանց կուտակումների խնդրին:

«Դպրոցների տնօրենները, ուսուցիչները, դասղեկները, բանկերը, շուկաները, «Հայփոստը»: Հենա նախարարը միացավ, նայում է ուղիղ եթերը: Պարոն Արշակյան, «Հայփոստում» խայտառակ վիճակ է: Սա մասշտաբային պրոբլեմ է, զուտ կազմակերպչական խնդիր չի: Կամ եթե նույնիսկ կազմակերպչական խնդիր է, առանձին վերցրած կառույց նույնիսկ կառավարությունը ի վիճակի չի լուծել այս խնդիրը, եթե մեզնից յուրաքանչյուրը դա իրենը չի համարում:

Հարգելի հայրենակիցներ, հիվանդանոցներում տեղերը սպառվում են, արդեն սպառվելու են, որովհետեւ մեկ օրում այս տեմպը հնարավոր չի կանգնեցնել: Ես համոզված եմ, որ եթե մեր սահմանած կանոնները պահեինք, մենք այսօր 95 տոկոս պակաս ցուցանիշ կունենայինք:

Ես վարակվել եմ կորոնավիրուսով, ես միջին վիճակագրական քաղաքացուց ոչ մի բանով լավը չեմ, դեռ մի քիչ ավելի վատն եմ երեւի: Բայց դրանից ի՞նչ: Ես ընդունում եմ իմ սխալը, եկեք ամեն մեկս մեր սխալն ընդունենք եւ մի քայլ հետ անենք անդունդ տանող այս ճանապարհից: Սա է իմ ուղերձը»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև նշեց, որ այս իրավիճակը մեզ համար նաեւ հնարավորություն է փոխվելու եւ իրոք օրենքի երկիր լինելու: 

«Ապօրինությունն էնքան խորն է մտած մեր մեջ... դա պետք է հանենք մեր միջից կորոնավիրուսի հետ:

Մտածողությունը, որ նա, ով կարգը չի պահում, ինքը ավելի բարձր սորտի մարդ ա, ենթագիտակցորեն մտնում է: Այսինքն ով այդ վանդակի մեջ կանգնել է, նա երկրորդ սորտի մարդ է, ով վանդակից դուրս եկավ, իրար գլխի լցվեց, նա բարձր է: Ով ավելի շուտ հերթն առաջ կանցնի, քան պետք է անցներ, դա է բարձր սորտը: Ժողովուրդ ջան, խնդրում եմ, պահանջում եմ, սա մեր ընդհանուր խնդիրն է»,-ընդգծեց Փաշինյանը:

Հայաստան Նիկոլ Փաշինյան ՖԲ Գրառում

Այլ հոդվածներ հեղինակից