f

Անկախ

Սա կատաստրոֆա է. ես եմ պատասխանատուն, բայց դրանից բա՞ն ա փոխվում. Դրանից մահացող մարդու համար ավելի թեթե՞ւ է. Փաշինյան


Այս ամեն ինչին հետևելով, մասշտաբը հասկանալով, ես գալիս եմ եզրակացության, որ աշխարհում չկա որեւէ ուժային կառույց կամ վարչական համակարգ, որ այս մասշտաբի հարցը կարողանա լուծել: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին Facebook-ի իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման ներկա պայմաններում տարբեր վայրերում մարդկանց կուտակումների խնդրին:

«Ես ինքս վերջին օրերին շատ դաժան խոսակցություն եմ ունեցել ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի հետ առաջին հերթին պրոբլեմի մասշտաբն ու իրավիճակը ճիշտ չներկայացնելու համար: Այն, ինչ ես տեսա ձեր օգնությամբ, դա ուղղակի կատաստրոֆա է, ուրիշ բառ չունեմ: Ոստիկանության աշխատանքին ես կանդրադառնամ, բայց չկա աշխարհում այնպիսի ուժային կառույց, որ ի վիճակի լինի այս մասշտաբի խնդրի հետ առնչվել ու լուծել այդ հարցը:

Մեր ոստիկանությունը դրա համար պետք է 4-5 անգամ ավելի մեծ լինի, դա էլ հարց է, բավարար է, թե ոչ: Ես առավոտյան մի ժամ եւ հիմա մի ժամ նստեցի եւ նայեցի մեր օգտատերերի նամակները, սա կատաստրոֆիկ մասշտաբ է:Չի կարող լինել նման ուժային կառույց: Բոլորը ժամացույցի նման աշխատեն, այս խնդիրը չեն կարող կարգավորել»,-ասաց Փաշինյանը:

«Հարցը պատասխանատուի մեջ չի, ես եմ պատասխանատուն, բայց դրանից բա՞ն ա փոխվում: Էն մահացող մարդու համար ավելի թեթե՞ւ է, թե նրանց հարազատների առաջ ով է պատասխանատու»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյան ՖԲ Գրառում

Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվել է
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ավելին
Ավելին