Քիչ առաջ հեռախոսզրույց եմ ունեցել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ, որի հետ քննարկել եմ Հանրապետության տարածքում բանկերի մասնաճյուղերի առջեւ քաղաքացիների կուտակումները եւ հերթերը կարգավորելու հարցը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Կենտրոնական բանկի նախագահը հայտնել է, որ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի բանկերը հավելյալ աշխատակազմ ներգրավեն, գործառնական ժամը երկարացվի, հաճախորդներն օգտագործեն ինտերնետ բանկինգը՝ բանկերում եւ դրանց դիմաց քաղաքացիների հերթերը կարգավորելու համար։
Հուսով եմ՝ բանկերի առջեւ կուտակումների խնդիրը կկարգավորվի արագ»,-նշել է Մարուքյանը: