Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ Յուրի Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվության ծառայությունից։
Լրատվության ծառայությունից հայտնեցին, որ Յուրի Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանք) եւ 310-րդ հոդվածի (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու) հատկանիշներով։