f

Անկախ

Ժողովուրդն ականատես է լինում, որ Կառավարությունն արտակարգ դրության պայմաններում ունակ չէ պաշտպանելու իրենց. Թանդիլյան


Այն հանգամանքը, որ քաղաքացիները արդեն տեւական ժամանակ չեն հետեւում ցուցումներին, դա արդեն անվստահություն է առողջապահության նախարարին։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողել է, որովհետեւ յուրաքանչյուր միջոցառում անհրաժեշտ էր անել պատեհաժամ։ Սա այն հանգամանքն է, որ 1 կամ 2 օր ուշացումը կարող է լիներ ճակատագրական եւ այդպես էլ եղավ։ Կորոնավիրուսի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը տարածվեց ժողովրդի մեջ։ Հույս ունեմ, որ մեր քաղաքացիներն ավելի խոհեմ կգտնվեն քան Կառավարությունը, ով ժամանակին հեգնում էր վիրուսի տարածումը, իսկ հիմա խուճապի մեջ է»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի մեծ քանակությամբ աշխատակիցների՝ ավտոբուս մուտք գործելու լուսանկարին եւ քննադատությանը, Թանդիլյանն ասաց. «Իսկ այդ քաղաքում կա՞ն բավականաչափ ավտոբուսներ, տեղյա՞կ է Կառավարությունը։ Այստեղ տեսնում եմ Կառավարության անկարողությունը»։

Թանդիլյանը նշեց, որ համավարակի դեմ պայքարը Կառավարությունն աստիճանաբար պատասխանատվությունը դնում է քաղաքացիների ուսերին. «Ժողովուրդն ականատես է լինում, որ Կառավարությունն արտակարգ դրության պայմաններում ունակ չէ պաշտպանելու իր ժողովրդին եւ աստիճանաբար օտարում է այդ պատասխանատվությունն իրենից։ Մենք պետք է ամբարտավանություն ու մեծամտությունը մի կողմ դնեք եւ ներգրավվենք արտերկրից մասնագետներ, որոնք կարող են ասել՝ ինչպես դուրս գալ այս իրավիճակից»։

Հայաստան Մանե Թանդիլյան Լուսավոր Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Պարտադիր կողմնորոշումներ
Համավարակի այս օրերին մեր հանքերը «կատաղի» շահագործվում են
Նման հրամանատարին, մեր դեպքում՝ առողջապահության նախարարին, պետք է տրիբունալ սպասվի. Պրոֆեսոր Պետրոս Անանիկյան
Համաշխարհային տնտեսական ասպարեզում առճակատումը կշարունակվի․ Պուտին
Գոլիկովան՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման մասին
ԱՀԿ-ում դեմ են կորոնավիրուսի համար կոշտ  կարանտինին
Թրամփը քննադատել է դպրոցականների և ուսանողների  հեռավար ուսուցումը
Գիտնականները նախազգուշացրել են կորոնավիրուսից հետո  իմունիտետի   խախտումների  մասին
Ալե՛ն, նայի՛ր շուրջբոլորդ և մի՛ խոսիր ծրարներից. Վահե Սարգսյան
Բայդենը  ծնկի է իջել՝ ի նշան  համերաշխության
1993 երեխայի, 142 հղիի եւ ծննդկանի մոտ հուլիսի 7-ի դրությամբ կորոնավիրուս է հաստատվել. ԱՆ
Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է. Սոնա Աղեկյան
Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա. փաստաբան
Ռուսաստանը հուլիսի 15-ից կսկսի բանակցություները միջազգային թռիչքների սահմանափակումները հանելու հարցով
Բենիամին գյուղում 77-ամյա հովիվը կայծակնահարվել է եւ մահացել
ժամանակավորապես կասեցվել է Ճանապարհային ոստիկանության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հաշվառման-քննական ստորաբաժանման աշխատանքը.ՃՈ
միջանկյալ միջոցի կիրառման արդյունքում՝ հնարավոր կլիներ մեղմել ստեղծված ճգնաժամի հետևանքները
ԿԺԴՀ-ն  հետաքրքրված չէ ԱՄՆ-ի հետ «անօգուտ» գագաթնաժողովով
Պետք է փորձենք այս թիմով շարժում ձեւավորել Հայաստանում. Ռոբերտ Քոչարյան
Փաստորեն, ԱՄՆ պետդեպի նշանակած օտարերկրացին պետք է խորհուրդ տա պայքարել մի բանի դեմ, որը ՀՀ-ում արդեն 2 տարի է՝ չկա
ՏՄՊՊՀ–ն թույլ տվեց, որ Եսայան եղբայրների ընկերությունը գնի Beeline-ը
Կամ երկրի թիվ մեկ պատասխանատուն հիմա էլ անցել է դեմագոգիայի, կամ առաջիկայում փոխվելու է կառավարության ամբողջ կազմը։
Կորոնավիրուսը չի փոխվել․ ԱՀԿ  ներկայացուցիչ
Գնացել է բաջանաղի տուն և վեճին միջամտելու ժամանակ դանակահարել նրա 21-ամյա որդուն. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում
Ինձ, մեղմ ասած, զայրացրեց իշխանության արձագանքը, թե ո՞ւր է Ֆիրդուսի թաղամասում մշակութային արժեք. Կարապետյանց
Ավելին
Ավելին