f

Անկախ

Հունիսի 2-3-ը բացահայտվել է հանցագործության 49 դեպք


Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 49 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման՝ 11, մարմնական վնասվածք հասցնելու` 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, խարդախության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 3-ական, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, զենք-զինամթերքի առգրավման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, ապօրինի ծառահատման, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, հոգեմետ նյութեր բաց թողնելու կանոնները խախտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և ծեծի` 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու`2, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք։
1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հայաստան ՀՀ Ոստիկանություն օպերատիվ իրավիճակ

Այլ հոդվածներ հեղինակից