f

Անկախ

Չնայած  կորոնավիրուսի  սահմանափակումներին՝  թբիլիսահայերը   նշեցին  ավանդական «Վարդատոնը»


 Սայաթ-Նովան մեկն է այն առաջնակարգ բանաստեղծներից, որոնք իրենց հանճարի զորությամբ դադարում են մի ժողովրդի սեփականը լինելուց և դառնում են համայն մարդկության սիրելին։

«Սայաթ-Նովան այնպես ստեղծագործեց, որ մտավ երեք ժողովրդի գրականության մեջ: Ո՜չ թե գրականության պատմության, այլ գրականության մեջ՝ կենդանի և ապրող, կարդացվող ու երգվող, միշտ ճարվող, բայց միշտ փնտրվող գրականության մեջ: Մտավ իբրև աղ: Այսքանով էլ Սայաթ-Նովան անհատ չէ, թեկուզ և մեծ անհատ, այլև ժամանակ լցնող շունչ է, տարածություն լցնող օդ, և այդպիսին մնում է մինչև հիմա՝ 200 տարի հետո էլ»,- այսպես է արտահայտվել մեծն Պարույր Սևակը  Սայաթ-Նովայի մասին:

Չնայած աշխարհում տարածված կորոնավիրուսի համավարակի որոշ սահմանափակումներին, Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ, թբիլիսահայերը վերստին հնարավորություն ունեցան ավանդաբար մայիս ամսվա վերջին կիրակի օրը կարմիր վարդեր խոնարհելու հայ մեծանուն աշուղ և ժողովուրդների բարեկամության երգիչ Սայաթ-Նովայի շիրիմին: Այս մասին տեղեկանում ենք Հայ  Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի ֆեյսբուքյան էջից:

2020 թվականի մայիսի 31-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, Հոգեգալստյան տոնական Սուրբ Պատարագ մատուցեց հոգևոր ծառայող արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Սրբազան արարողությունն իրենց ներկայությամբ պատվել էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, համայնքային կառույցների ղեկավարներ, թբիլիսահայ մտավորականության ներկայացուցիչներ, բազում հավատացյալներ:

Սրբազան արարողության, ներկաները փոխադրվեցին եկեղեցու բակում հանգչող Սայաթ-Նովայի գերեզմանի մոտ, որտեղ, Առաջնորդական տեղապահի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ, որից հետո Սայաթ-Նովայի արվեստի անմահության, անզուգական Երգչի անկորնչելի հիշատակի մասին խոսք ասաց Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Այնուհետև ներկաները վարդ ու ծաղիկներով, սեր ու ժպիտով զարդարեցին անմահ Սայաթ-Նովայի շիրիմը: Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահը և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը համայնքային գործիչների ուղեկցությամբ ծաղիկներ խոոնարհեցին նաև Մեյդան թաղամասում կանգնեցված Սայաթ-Նովայի խորհրդանշական հուշարձանին:

Մինչև ուշ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում տարածվում էր Սայաթ-Նովայի անմահ երգն ու երաժշտությունը, դառնալով «Վարդատոնի» ձևափոխված, սակայն անխափան տոնակատարություն և Սայաթ-Նովա երգչի նկատմամբ սիրո և նրա երգարվեստի անմահության դրսևորում:

Սայաթ-Նովան արդարության ու բարության, սիրո ու գեղեցկության երգիչ է: Նրա սիրերգությունն ունի համամարդկային բովանդակություն, արժևորում է կյանքը, մարդու ազնիվ ու վեհ ձգտումները: Սիրած կնոջ նկատմամբ ասպետական հիացմունք, անդավաճան նվիրվածություն և ջերմ կարոտ՝ ահա այն ընդհանուր գծերը, որ բազմապիսի հուզական նրբերանգներով, գունեղ և ինքնատիպ պատկերներով արտահայտվել են նրա խաղերում: Երգիչը սիրո մեջ է տեսնում կյանքի իմաստն ու երջանկությունը: Նրա երգածը, սակայն, առավելապես անհասանելի սերն է, որն այրում, փոթորկում է բանաստեղծի սիրտը, աւոաջ բերում ցավ ու տառապանք: Այդուհանդերձ՝ սիրո մորմոքը նրա հոգում երբեք չի վերածվում չարության, ընղհակառակը՝ նա մշտապես մնում է հավատարիմ և անձնազոհ սիրահար: Զգացմունքների դրսևորման ասպարեզում Սայաթ-Նովան արտակարգ մեղմ է, նրբանկատ և բյուրեղի պես մաքուր:

Վարդատոն նոր կորոնավիրուս թբիլիսահայեր

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին