Ուրեմն վարչապետի թեստը դրական ա գալիս, փոխանակ ինքնամեկուսացվի, ստեղընդեղ ա գնում, վարակը տարածում ա, բայց ռեկորդային թվերի համար էս խեղճ մարդի՞կ են մեղավոր։ Ախր ո՞նց կարելի ա ամենախեղճ խավին սենց նվաստացնել, սենց իրանց վզին փաթաթել էն, ինչ իշխանությունների ձախողումն ա։ Եթե իրար գլխի լցված գնում են ավտոբուսով, գուցե պետք ա նորմալ տրանսպո՞րտ տրամադրել։ Եթե ֆաբրիկայի ավտոբուսն ա, գուցե պետք ա ֆաբրիկայի՞ն պարտադրել, որ նորմալ փոխադրամիջոցով ապահովի։ Եթե աշխատողները հիվանդ-հիվանդ գործի են գնում, գուցե պետք ա միջոցներ ձեռնարկել, որ ֆաբրիկան հիվանդ աշխատողին զոռով գործի չկանչի՞։ Ո՞նց կարելի ա ամենաոչարտոնյալ խավի վզին փաթաթել սեփական ձախողումները։ Ու ո՞նց ա Հայաստանի միջին խավը առոք-փառոք նստած հանդուրժում սա։
English summary: Covid-19 numbers rapidly increasing in Armenia. The PM tested positive but keeps going here and there and now blaming the factory workers for the numbers.