Աշխարհում այսօրվա դրությամբ նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 6,3 մլն-ը։ Մահերի թիվը գերազանցում է 376 հազարը։
Աշխարհում վիրուսակիրների թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն, որտեղ կա հաստատված 1 միլիոն 817 հազարից ավել դեպք։ Վիրուսակիրների թվով երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ կա հաստատված 532-ից ավել դեպք։
Երրորդ հորիզոնականում Ռուսաստանն է 423 հազարից ավել դեպքերով, իսկ 4-րդ տեղում Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատվել է նոր կորոնավիրուսի ավելի քան 277 հազար դեպք։
ԱՄՆ Մերիլենդի համալսարանի հետազոտողների կարծիքով, սակայն, վիրուսի տարածման ծավալները շատ ավելի մեծ են, քան պաշտոնական թվերն են։ Պատճառն այն է, որ զանգվածային թեստավորում ոչ բոլոր երկրներում է իրականացվում, ինչի պատճառով հնարավոր չէ իրական պատկերացում կազմել վիրուսի տարածման իրական ծավալների մասին։