f

Անկախ

Բաքուն չպետք է վախեցնի Երևանին և Ստեփանակերտին. Ս. Տարասով


Լեռնային Ղարաբաղում նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո Բաքվի կողմից սկսեց բարձրանալ ռազմական հռետորաբանության աստիճանը, «միայն ուժի լեզվով» խոսելու սպառնալիքներ տեղացին, «որի կիրառմամբ մենք կստիպենք Հայաստանի օկուպացիոն ուժերին լքել մեր տարածքների սահմանները»: Այդ մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մայիսի 31-ի հայտարարությունում ի պատասխան տեղի զանգվածային լրատվամիջոցների հարցմանը:

Ընդգծվում է՝ «միջոցները, որոնք կձեռնարկվեն, ավելի կործանարար ու ջախջախիչ կլինեն 2015, 2016, 2018 թվականների համեմատությամբ»: Անշուշտ, այդ ակնարկներն առաջին հերթին հասցեագրված են Երևանին և Ստեփանակերտին, ուր ընտելացել են դրան և սովորել են համապատասխան արձագանքել: Բայց ահա արտաքին գործոնի դեպքում, որը, համաձայն Բաքվի քաղաքական աշխարհընկալման, պետք է իր կողմից լինի, նման բան տեղի չի ունենում: Պատճառները քիչ չեն: Դրանցից մեկն այն է, որ Ադրբեջանն աշխարհաքաղաքական իմաստով ներակայնում է կա՛մ «Թուրքիայի սկզբի», կա՛մ նրա «շարունակության» դերում՝ զարգացնելով «մեկ ազգ – երկու պետություն» թեզը: Բայց արդյունքն այն է, որ նրան է փոխանցվում Անկարայի բացասական կերպարը, որն Արևմուտքում լրիվ պարտվել է «քրդական կուսակցությանը»: Ավելին, հենց Արևմուտքում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը  ավտորիտար կառավարողների համբավ են ձեռք բերել, որոնք ի վիճակի չեն ժողովրդավարական քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու քրդական հարցն առաջինի դեպքում և հայկականը՝ երկրորդի:

Այսպիսի պայմաններում Ադրբեջանի համար պատրերազմ սկսելը Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի պատճառով կնշանակի դատապարտել իրեն միջազգային մեկուսացման, ինչի մասին, ի դեպ, ակնարկում են Բաքվին Արևմուտքում՝ զգուշացնելով նոր ագրեսիայից: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Անկարայի հետ նրա «ռազմավարական դաշինքի» իրավիճակում Բաքվի կողմից խաղալու համար Լև Տրոցկու բանաձևի մակարդակի շատ խոր իմաստներ և պատճառներ են անհրաժեշտ, որը հայտարարում էր «թուրք-ադրբեջանական սոցիալիստական դաշնություն» ստեղծելու հնարավորության մասին: Այսօր Մոսկվան նման նախագիծ չունի: Ավելին, նա Սիրիայի միջոցով ակտիվ ներգրավված է Մերձավոր Արևելքի իրադարձություններում, նրա հետ երկրխոսության խիստ կարիք ունի Թուրքիան, ինչը, իմիջիայլոց, ևս մի լուրջ զսպող հանգամանք է Ղարաբաղում մարտական գործողությոններ ծավալելու համար: Վերջապես, մի գործոն էլ կա: Ինչպես նրբորեն նկատել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը,  «Հայաստանում և Ադրբեջանում ընտրական գործընթացներից հետո այդ հանրապետություններում սկսեց տարբեր կերպ վերարտադրվել իշխանության համակարգը»: Բայց ոչ միայն դա:

Բաքվին աջակցում է բացառապես միայն Անկարան, իսկ Երևանը, ինչպես և այժմ Ստեփանակերտը հայտարարում են, որ մարմնավորում են «համաշխարհային հայությանը»: Սկզբունքորեն դա գրագետ քայլ է, քանի որ, մի կողմից, զրկում են ղարաբաղյան ուղղությամբ Ռուսաստանին հրեշացնելու հնարավորությունից: Մյուս կողմից էլ չեզոքացվում են Մոսկվայում տարբեր ադրբեջանական լոբբիստների գործողությունները, որոնք փորձում են ռուսական փորձագիտական համայնքի մի մասի գիտակցության մեջ խցկել այն միտքը, որ Հայաստանի և Արևմուտքի համագործակցությունն ուղղված է տարածաշրջանում Ռուսաստանի շահերի դեմ: Սրանից զարմանալի իրավիճակ է ստեղծվել. Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների վերականգնումը կհակասի Վաշինգտոնի, Մոսկվայի, Անկարայի և անգամ Թեհրանի շահերին, քանի որ նրանց «կողմնակի լարվածություն» պետք չէ տարածաշրջանում, մանավանդ այն ժամանակ, երբ ավելի լուրջ խնդիրներ են լուծվում:

Իսկ առայժմ Բաքուն լայնածավալ զորավարժությունների արդյունքներն է հանրագումարի բերում, որոնք տեղի ունեցան անցած շաբաթ: Պաշտպանության նախարարության գնահատականով՝  «զորքերը լիովին հասել են առաջադրված նպատակներին». մարտական գործողությունների գործնական փորձ և հմտություններ են կուտակել, ինչպես նաև դաշտային պայմաններում իրական ունակություններ են ցուցաբերել: Զորավարժությունների սցենարը հարձակողական բնույթ են ունեցել: Եվ դա հասկանալի է, չէ որ Հայաստանին ավելի շատ տարածքներ պետք չեն, պատերազմի դեպքում նա մասշտաբային հակահարվածների մարտավարություն կկիրառի: Ի  դեպ, ադրբեջանական զինվորներն անակնկալ հայտարարությամբ են հանդես եկել, որի տրամաբանությունը հանգում է նրան, որ «Ադրբեջանի բանակցությունները Հայաստանի հետ անիմաստ են»: Դա ընկալվում է որպես կողմնակի քննադատություն Ադրբեջանի ԱԳՆ-ի հասցեին: Իսկապես,  Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացում  այնքան անդրկուլիսյան ինտրիգներ ու խնդիրներ են ծանրացել, որ դրանց մեջ ծճճվել է անգամ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Ակնհայտ է մի բան. միասնական պետության պայմաններում ադրբեջանցիների և հայերի միջև խաղաղության ու համերաշխության գաղափարը գոյության իրավունք ունի: Սակայն դա պահանջում է Բաքվի կողմից ուրիշ քաղաքականություն ու դիվանագիտություն: Հնարավոր է, որ Ալիևը դա հասկանում է: Բայց ի՞նչ կարող է անել, երբ կրակելու և կռվելու «ցանկություն» կա, որ պայմանավորված չէ երրորդ երկրների կամքով: Մինչդեռ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միակ ուղին խաղաղ բանակցություններն են բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Առայժմ ուրիշը չկա:

 

Ստանիսլավ Տարասով

1 հունիսի 2020 թ.

Աղբյուրը՝ ИА REGNUM

 
.

 

ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորում հայացք դրսից

Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
«Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա». քաղաքացին՝ քաղաքապետարանի պաշտոնյային
ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում. ՄԻՊ
«Ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում». Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առեւտուր անողների ապրանքը
Տաթևի վանքի շրջակայքում ստեղծվելու է նոր այգի՝ Ռուբեն Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Ավելին
Ավելին