Բելառուսում մեկ օրում COVID-19- ի կորոնավիրուսային վարակի 852 նոր դեպք է հայտնաբերվել, իսկ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 44 255-ի:
Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ 24 ժամվա ընթացքում Բելառուսում երեք մարդ մահացել է կորոնավիրուսի հետևանքով, ինչի արդյունքում COVID-19- ի զոհերի ընդհանուր թիվը հասել է 243-ի:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չէր բացառել հանրապետությունում կորոնավիրուսային վարակի համաճարակի երկրորդ ալիքը և կոչ էր արել լուրջ նախապատրաստվել դրան: