f

Անկախ

Արմավիր ՔԿՀ-ի նախկին պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է


ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Գ. Ս.-ն, 2018-2019 թվականներին զբաղեցնելով ՀՀ ԱՆ Արմավիր քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետի պաշտոնը, նշված տեղամասում արգելանքի տակ պահվող կալանավորված անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, ծառայության գծով հովանավորչության և թողտվության համար ստացել է խոշոր չափի կաշառք և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները:
Ըստ առաջադրված մեղադրանքի` Գ. Ս.-ն, իր ընտանիքին պատկանող հանդիսությունների սրահի կառուցման համար շինանյութ ապահովելու նպատակով, 2019 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ Արմավիր ՔԿՀ-ում պահվող կալանավորված երկու անձանցից շինանյութի տեսքով ստացել է խոշոր չափի կաշառք: Մասնավորապես, կալանավորներից մեկի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այդ թվում` քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր տեղափոխելուն աջակցելու համար, Գ. Ս.-ն 2019 թվականի ապրիլին հիշյալ կալանավորից պահանջել և նրա մտերիմի միջնորդությամբ որպես կաշառք ստացել է տարբեր շինարարական ապրանքներ: Վերջինս կալանավորի հանձնարարությամբ դրանք գնել և փոխադրել է Գ. Ս.-ի ընտանիքին պատկանող հանդիսությունների սրահ:

Կալանավորված մյուս անձի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար Գ. Ս.-ն նրանից նույնպես 2019 թվականի մարտին որպես կաշառք ստացել է շինարարական ապրանքներ, որոնք դարձյալ փոխադրվել են նրա ընտանիքին պատկանող հանդիսությունների սրահ: Սակայն շինանյութի հերթական խմբաքանակը Գ. Ս.-ն չի հասցրել ստանալ, քանի որ այն տեղափոխող անձը 2019 թվականի հուլիսի 11-ին բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Բացի այդ, Գ. Ս.-ն, որպես կաշառք ստացած շինարարական ապրանքների դիմաց իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նպաստել է քրեակատարողական հիմնարկ արգելված իրերի տեղափոխմանը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, մասնավորապես՝ միջոցներ չի ձեռնարկել քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց կողմից բջջային հեռախոսից օգտվելը և նրանց ազատ տեղաշարժը կանխելու, ինչպես նաև կալանավորված անձանցից արգելված իրերը հայտնաբերելու, իրավախախտումներն արձանագրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու ուղղությամբ:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Գ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Արմավիր ՔԿՀ ՀՔԾ

Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Ավելին
Ավելին