f

Անկախ

Ռուսական շուկայից ներքին գնով գնված զենքը գնացել է Լիբիա, և դա՝ վարչապետի անմիջական հրամանով. Դավիթ Շահնազարյան (տեսանյութ)


Ռուսաստանի կողմից հայաստանյան իշխանությունների նկատմամբ կա մեծ անվստահություն, Հայաստանն արդեն հուսալի գործընկեր չէ որևէ երկրի համար, և դա երևում է երկկողմ ռազմատեխնիկական գործարքների ոլորտում. առհասարակ, բոլոր երկրների հետ մեր հարաբերությունները գտնվում են պատմական մինիմումի վրա, և երբեք Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակն այսքան ցածր չի եղել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը:

«Զենքի վաճառքի միջազգային շուկան ունի իր կանոնները, և Հայաստանի վերջին քայլերը՝ Ռուսաստանից ներքին գներով զենք գնելն ու այն դուրս հանելը, բոլոր պայմանավորվածությունների խախտում է: Դժվար է դրանից հետո նույն գործընկերոջ հետ շարունակել համագործակցությունը: Այս զենքը Հայաստանից Լիբիա է գնացել վարչապետի անմիջական հրամանով և պաշտպանության նախարարի գիտությամբ»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Շահնազարյանի՝ իշխանությունը շարունակաբար խոսում է քրեական գործերից, բայց առայսօր որևէ դատավճիռ գոյություն չունի. «Իշխանությունը ձգձգում է բոլոր դատավարությունները, նա հայտնվել է փակուղում: Համավարակի դեմ պայքարում իշխանությունը պետական հանցագործություններ է գործում: Նրանք հիմար չեն, բայց անգրագետ են: Բոլոր ուղղություններով մենք խորագույն ճգնաժամի, աղետի մեջ ենք: Հայաստանը համավարակից ավելի շատ զոհեր կունենա, քան արցախյան պատերազմի և անգամ Սպիտակի երկրաշարժի զոհերն են»:

 

Քաղաքական գործչի կարծիքով՝ մի քանի ամսից Հայաստանում պարեն չի լինի, և պարենային անվտանգության հարցը դառնալու է խնդրահարույց. «Միայն թշնամին կարող էր բարձրաձայնել, թե որքան են Հայաստանի ռազմավարական պաշարները: Դա անպատասխանատվություն է, թե քաղաքականություն, դժվար է ասել»:

Դավիթ Շահնազարյանի պնդմամբ՝ այսօր ջախջախված են թե՛ մեր արտաքին քաղաքականությունը, թե՛ արցախյան հիմնահարցի շուրջ մեր ավանդական դիրքորոշումը, քանի որ Փաշինյանն այս ընթացքում բազմաթիվ փաստարկներ է տվել Ադրբեջանին՝ արդարացնելու հնարավոր պատերազմը. «Այսօր Հայաստանն ապոկալիպսիսի շեմին է: Այս իշխանությունն ամենամեծ վտանգն է հայ ժողովրդի համար վերջին հարյուր տարում, նման ծանր վիճակում մենք դեռևս չենք գտնվել: Այսօր վարչապետը ՌԴ նախագահի հետ շփվում է միայն արարողակարգային տեքստերով: Մեր բոլոր կենսական գործընկերների, այդ թվում՝ մեր հարևանների հետ հարաբերություններն են պատմական մինիմումի վրա»:

Քաղաքական գործչի պնդմամբ՝ ապրիլյան պատերազմում մեր հաղթանակն այսօր խարխլվում է: «Իր իշխանության առաջին իսկ օրից Փաշինյանն սկսել է քաղաքական հետապնդումներ արցախյան ազատամարտի հաղթանակը կերտողների նկատմամբ, նրանց կարգել է թշնամի: Ալիևի հետ այս հարցում նա որևէ տարաձայնություն չունի: Սա մտածված քաղաքականություն է, որն իրականացվում է այս իշխանության կողմից»,- ամփոփել է քաղաքական գործիչը:

Դավիթ Շահնազարյան Տեսանյութ Լիբիա Նիկոլ Փաշինյան

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին