f

Անկախ

Որքան էլ փորձեն չոր թվերի ներքո քողարկել իրակա’ն մարդկային ճակատագրերը, ամեն կորուստ անդառնալի է. ժամ առաջ անհրաժեշտ են կտրո’ւկ քայլեր


Ես առաջիններից էի, ով հրապարակավ կոչ էր անում փակել Իրանի հետ սահմանը. օրեր շարունակ ձայնս մնում էր օդում։ Փակեցիք։ Բայց արդեն ուշ էր!

Ես առաջիններից էի, որ ասում էի՝ Ռայնէյրի թռիչքները պետք է կասեցնել, օրեր-շաբաթներ շարունակ տարբեր հարթակներից պնդում էի սա այնքան ժամանակ, մինչեւ Ռայնէյրը ինքը փակեց չվերթները։

Հետեւանքները տեսանք, տեսնում ենք բոլորս։

Այսօր մահերը էքսպոնենտալ են աճում, մահանում են մարդիկ՝ մեր հարազատները, ընկերները, հայրենակիցները ... ու չկա նշույլ անգամ վստահության, որ մահերի թիվը չի բազմապատկվելու։

Փակեք երկիրը։ Total lockdown! Կոչ եմ անում․ փակեք երկիրը։

Մտադիր չեմ քննարկելու այն վճռորոշ հանցավոր սխալներն ու բացթողումները, որոնք բերեցին այս իրավիճակին. դրա ժամանակը դեռ կգա։

Այժմ ուղղակի անհրաժեշտ է ձեռնարկել իրական՝ ոչ ձեւական միջոցներ աղետը կասեցնելու նպատակով։

Որքան էլ մեզ փորձեն հրամցնել այն գաղափարը, որ մենք պետք է հաշտվենք եւ դիտորդի կարգավիճակով համակերպվենք մարդկային կորուստների հետ, ակնհայտ է՝ դրանց կտրուկ ավելացումը անբողջովին տապալված, ժամանակավրեպ, իշխանությունների չմտածված գործողությունների եւ անգործության արդյունք է։ Մենք արդեն աշխարհի առաջատարների շարքում ենք մահերի քանակով ՝ մեկ միլիոն բնակչի հաշվով։ Եվ սա այն հարցը չէ, որում իշխանություններին վստահած բնակչությունը ակնկալում էր լինել առաջինը։

Որքան էլ փորձեն չոր թվերի ներքո քողարկել իրակա’ն մարդկային ճակատագրերը, ամեն կորուստ անդառնալի է. ժամ առաջ անհրաժեշտ են կտրո’ւկ քայլեր։

#ՓակեքԵրկիրը

Արման Սաղաթելյան ՖԲ Գրառում նոր կորոնավիրուս

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին