f

Անկախ

ՀԿԵ-ն վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը


Հունիսի 5-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան միջքաղաքային էքսպրես էլեկտրագնացքների աշխատանքը: Չվերթները չեղարկվել են այս տարվա մարտի 27-ից` Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու և ուղևորափոխադրումների կտրուկ կրճատման պատճառով:

Ընկերության ներկայիս որոշումը պայմանավորված է միջքաղաքային երկաթուղային ուղևորափոխադրումների պահանջարկի որոշակի վերականգնումով և ուղղված է Երևանի ու Գյումրի միջև զբոսաշրջային հոսքերի խթանմանը: Այնուամենայնիվ, հանրապետության երկու խոշոր քաղաքների միջև էքսպրեսի երկարատև աշխատանքի ապահովումը կախված կլինի այս ծառայության պահանջարկի վերականգնման տեմպերից:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում հակավիրուսային միջոցառումների իրականացման հետ կապված՝ այս տարվա մարտից Հարավկովկասյան երկաթուղու ուղևորափոխադրումների ոլորտում արձանագրվել է ուղևորափոխադրումների ծավալների զգալի կրճատում: Այսպիսով, մարտի 14-ից չեղարկվել են Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի ուղերթները: Արդյունքում, այս տարվա առաջին հինգ ամիսների արդյունքներով այդ գնացքի ուղևորների թիվը 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 56,5% -ով:

Երևան-Գյումրի արագընթաց գնացքների չեղարկման պատճառով հաշվետու ժամանակահատվածում այդ երթութու ուղևորների թիվը նվազել է 64%-ով: Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ գործող սովորական էլեկտրագնացքների ուղևորահոսքը կրճատվել է մինչև 15%: Երևան-Արաքս էլեկտրագնացքների ուղևորների թիվը նվազել է 18%-ով:

Դրական դինամիկա (+ 2,8%) գրանցվել է միայն Երևան-Երասխ երթուղով, ինչը պայմանավորված է ՀՀ կառավարության կարանտինային միջոցառումների շրջանակներում միջքաղաքային ավտոբուսային երթուղիների չեղարկմամբ:

Ընդհանուր առմամբ, երկաթուղու բոլոր ուղղություններով ուղևորների թվի նվազումը ընթացիկ տարվա 5 ամիսների ընթացքում՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 17,7%:

ՀԿԵ-ն շարունակում է խստորեն իրականացնել պարետի կանխարգելիչ և հակավիրուսային միջոցառումները՝ չափվում է ուղևորների ջերմությունը, շարժակազմն  ախտահանվում և մաքրվում է, վագոններում պահոված է ախտահանող միջոցների առկայությունը, հսկվում է ուղևորների կողմից սոցիալական հեռավորության պահպանելու և դիմակներ ու ձեռնոցներ կրելու պահանջների կատարումը: Մայիսի վերջին շաբաթվա ընթացքում կառավարական հանձնաժողովը մշտադիտարկում է իրականացրել ընկերության ուղևորատար համալիրում և արձանագրել է պարետի որոշումներին ձեռնարկված միջոցառումների համապատասխանությունը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն արագընթաց գնացք

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին