Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը (ՀԷՑ) ստորագրեցին շրջանառու կապիտալին աջակցման գործիքի՝ 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիրը՝ ուղղված կենսական նշանակության էլեկտրամատակարարման ապահովմանն այն ժամանակաշրջանում, երբ երկիրը նոր թագավարակի (COVID-19) համավարակի ազդեցությունները կառավարելուն ուղղված միջոցառումներ է իրականացնում։
Այս օժանդակությունը կամրապնդի ՀԷՑ-ի իրացվելիությունը, ինչը հնարավորություն կընձեռի պահպանել կայուն և բարձրորակ ծառայությունների մատուցումը համավարակի ընթացքում։ Հայաստանի բոլոր տնային տնտեսությունները և բիզնեսները կշահեն էլեկտրաէներգիայի անընդհատ մատակարարումից։ Մանրասմասներին ծանոթանալու համար, խնդրում եմ ներբեռնել կից մամլո հաղորդագրությունը։