Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 1-ին, ժամը 21:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջի խճուղու եւ Ազատության պողոտայի խաչմերուկում քաղաքացին պարբերաբար դուրս է գալիս ճանապարհի երթեւեկելի հատված:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Հոգեբանը Ստեփան Շ․-ին (ծնված 1965 թ․) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն․ վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից։