f

Անկախ

Անցնող շաբաթն աշխարհում


Աշխարհում Covid-19 վիրուսով վարակվել  է ավելի քան 6,1 մլն մարդ, մահացել են 372 հազարը:

Վարակվածների և մահացության թվով նախկինի պես առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Համաձայն Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալների՝ այստեղ վարակվել է ավելի քան 1,7 մլն մարդ, այսինքն՝  մոտավորապես աշխարհում բոլոր վարակվածների 30 տոկոսը: Առաջին վարակման դեպքը ԱՄՆ-ում գրանցվել է հունվարի 21-ին:
Փաստորեն կորոնավիրուսից մահացածների թիվը հավասար է 44 տարում Միացյալ Նահանգների կրած կորուստներին Կորեական, Վիետնամի, Իրաքի և Աֆղանստանի պատերազմներում:

Իսկ մյուս երկրներում անցած շաբաթ շարունակվեցին  կորոնավիրուսի համավարակի հետ կապված կարանտինային միջոցառումների մեղմացումները:
Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի բնակիչներն արդեն կարող են տեղաշարժվել այդ երկրների միջև առանց սահմանափակումների: Արդեն Covid-19-ի թեստավորման մասին տեղեկանքի  և երկշաբաթյա կարանտինի կարիք չկա, պայմանով, սակայն, որ մարդիկ սեփական երկիր վերադառնան 48 ժամվա ընթացքում: 
Հարավային Կորեայում 2,4 մլն աշակերտ վերադարձավ դպրոց: Այստեղ խիստ կարանտին չէր մտցվել, սակայն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում միջոցներից մեկը դպրոցների փակումն էր:
Հունիսի 1-ից կարանտինի էական մեղմացումներ են հայտարարվել Ռուսաստանում, Ուկրաինայում, Իտալիայում, Հնդկաստանում, Թուրքիայում և այլ երկրներում:
Մոսկվայում արդեն խոսում են ոչ թե ինքնամեկուսացման, այլ ինքնապահպանման մասին: «Վախենամ, որ ինքնապահպանման և սանիտարական սահմանափակումների կարգը դեռ կշարունակվի,- ասել է քաղաքապետ Սոբյանինը,- այնքան, մինչև որ կսատնանք պատվաստանյութը: Բայց դա չի նշանակում, որ մարդիկ այդ ողջ ընթացքում պետք է փակված մնան: Ոչ, մենք պետք է նորմալ ապրենք. խանութ գնանք, զբոսնենք, շփվենք միմյանց հետ, բայց պահպանենք տարրական պահանջները, որոնք շատ երկրներում աքսիոմա են դարձել»: 

Այնուամենայնիվ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն երկրներին, որտեղ իրավիճակի բարելավում է նկատվել, զգուշացնում է, որ կարող է  Covid-19 համաճարակի երկրորդ ալիք լինել, ուստի հարկ է չթուլանալ:

Իսկ իտալացի մասնագետները կարծիք հայտնեցին, որ կորոնավիրուսը թուլանում է: Մասնավորապես Միլանի Սան Ռաֆայել հիվանդանոցի ղեկավար Ալբերտո Զանգրիլլոն հայտարարեց, որ հիվանդանոց նոր եկող հիվանդների արյան մեջ վիրուսի մասնիկները կտրուկ քչացել են: «Իրականում Իտալիայում վիրուսը կլինիկական իմաստով այսօր գոյություն չունի»,- ասել է նա: Նշենք, որ խոսքն այն հիվանդանոցի մասին է, որը գտնվում է Լոմբարդիայում՝ Իտալիայի հյուսիսային երկրամասերից մեկում, որն այս տարվա մարտին կորոնավիրուսի հիմնական հարվածը կրեց:

Կորոնավիրուսը բազմաբնակարան շենքում. ի՞նչ անել: Այս հարցն անցած շաբաթ արծարծեց Los Angeles Times թերթը: Եթե այդպիսի շենքի բնակիչը վարակվել է կորոնավիրուսով, ապա պե՞տք տեղեկացնի այդ մասին հարևաններին: Եվ պե՞տք է տեղյակ պահել բնակարանի տիրոջը, եթե բնակարանը վարձակալած է: Թերթի զրուցակիցներն այս հարցի կապակցությամբ տարբեր մասնագետներ էին, ներառյալ իմունոլոգիայի և էպիդեմիոլոգիայի պրոֆեսորները: Նրանք եկել են այն եզրակացության, որ հարկ է զգուշացնել միայն այն հարևաններին, որոնց հետ վարակվածը շփվել է: Իսկ ինչպե՞ս վարվել մուտքի ընդհանուր դռան բռնակի, ընդհանուր աղբատար խողովակի և ընդհանուր բազրիքների դեպքում, որոնք օրվա ընթացքում տասնյակ մարդիկ են ձեռք տալիս: Եվ մասնագետների խորհուրդն ուղղված է այս դեպքում ոչ թե հիվանդներին, այլ առողջներին. վարվեք այնպես, ինչպես կվարվեիք այն դեպքում, եթե ձեր շենքի բոլոր բնակիչները վարակված լինեին

Անցած շաբաթ կորոնավիրուսի հետ կապված աղմուկ առաջացավ Մեծ Բրիտանիայում:  Նախորդող կիրակի օրը հայտնի էր դարձել, որ չնայած կարանտինի խիստ կանոններին՝ վարչապետի խորհրդական Դոմինիկ Կամինգսն ընտանիքի հետ մեկնել է իր ծնողների տուն, որ Լոնդոնից 460 կմ հեռու է: Մամուլը և ընդդիմությունը նրան մեղադրում էին անպատասխանատվության համար: Շատերն էլ կարծում էին, որ նման իրավիճակում միակ ելքը Կամինգսի հրաժարականը կլինի:Ինքը՝ Կամինգսը հայտարարեց, որ չի զղջում իր արարքի համար և չի պատրաստվում հրաժարական տալ: Վարչապետ Ջոնսոնն էլ պաշտպանեց նրան՝ հայտարարելով, որ Կամինգսը գործել է պատասխանատու և լեգիտիմ:

Անցած շաբաթ անկարգություններ սկսվեցին Միացյալ Նահանգներում՝ կապված սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության հետ, որին ոստիկանը ձերբակալելիս մի քանի րոպե խեղդել էր՝ սեղմելով կոկորդն իր ծնկով: Խաղաղ սկսված ցույցերն աստիճանաբար վերածվեցին բռնության և դիակապտության գործողությունների: Բազմաթիվ խանութներ թալանվեցին, իսկ գրգռված ցուցարարները սկսեցին հարձակվել ոստիկանների վրա՝ նետելով պայթուցիկ հեղուկով լցված շշեր և այրելով նրանց մեքենաները: Ոստիկաններն էլ ի պատասխան կիրառում էին ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ: Ամերիկյան մի շարք քաղաքներում, ներառյալ Վաշինգտոնում, պարետային ժամ է գործում: Սակայն շատերն անտեսում են դա, բախումները շարունակվում են, ինչպես օրինակ՝ Ֆիլադելֆիայում:     
Հոնկոնգում էլ բողոքի ցույցերն են շարունակվում՝ կապված ազգային անվտանգության օրենքի հետ, որն ուզում է ընդունել Պեկինը:

Աշխարհում կորոնավիրուս գլխավոր իրադարձություններ

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին