f

Անկախ

Հանձնաժողովի ստեղծումն անխուսափելի է․ «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ


Միքայել Մինասյանի 7-րդ տեսաուղերձը հակասական տպավորություն է թողել. ,տահոգություն, չհավատալու ցանկություն, տագնապ՝ հնարավոր սխալ արձագանքի բովանդակությամբ։ Այս մասին իր հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կա անկեղծ ցանկություն, որ հնչեցվածը իրականություն չլինի, կա հակվածություն՝ չհավատալու բերված պնդումներին։ Եվ դա պայմանավորված է թեմայի` չափից դուրս զգայուն և վտանգավոր լինելով։

Հաշվի առնելով, որ բարձրացված հարցերն առնչվում են ազգային անվտանգությանը, թերևս միակ ճիշտ արձագանքը կլիներ ժամեր անց պաշտոնական փաստակված հերքումը։ Ցավոք, դա չեղավ։

Փոխարենը տեղի ունեցավ այն, ինչից ամեն կերպ պետք էր խուսափել՝ վարչապետի ընտանիքի անդամը կարդաց իր համար նախապատրաստած տեքստը։ Սա վատ ավանդույթ է, որովհետև այն ցանկացած լուրջ թեմա աններելիորեն կենցաղայնացնելու ներուժ ունի, և այս ժանրը պետք է մեկընդմիշտ դադարեցնել. այն մի կողմ է դնում պետության գաղափարը։ Ընտանիքի անդամի ելույթից ծագում է մեկ 2 պարզ հարց.

Ա/ Որտեղի՞ց նա գիտե այն, ինչի մասին խոսում է։ Նրա կարգավիճակը որևէ կերպ թույլ չի տալիս տեղյակ լինել պետական նման գաղտնիքներին կամ քրեական գործերի նյութերին։

Բ/ Ինչո՞ւ իշխանությունը պաշտոնական խողովակներով չի արձագանքում և չի հերքում շաբաթ երեկոյան հնչեցվածը։ Մի բան, որ դիտել են բոլորը։

Նման իրավիճակում հաջորդ տրամաբանական քայլը պետք է անի խորհրդարանական ընդդիմությունը, խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական ուժերը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները. ստեղծել հանձնաժողով՝ ուսումնասիրելու հնչեցված փաստերը։

Հանձնաժողովի քննության առարկա պետք է դառնա ոչ միայն տեսաուղերձում հնչեցվածը, այլև վերջին փուլում (կամ` ցանկացած այլ փուլում) զենքի ձեռքբերման հետ կապված գործարքները։ Այստեղ հնի և նորի բաժանում չի կարող լինել. այստեղ կա մեկ թեմա՝ ազգային անվտանգություն։

Եթե կա ձեռքբերված անորակ զենք, ապա պետք է լինի հստակ պատասխանատվություն։ Վարչապետ Փաշինյանը իր 100 փաստերը ներկայացնելիս հայտարարել է, որ «կառավարությունը այլևս փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, և ձեռք բերված սպառազինությունը կամ 2019-ի արտադրության է, կամ՝ չօգտագործված»։ Ընդամենը պետք է ստուգել՝ վարչապետի ասածները ամբողջովին համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ։

Հանձնաժողովի ստեղծումից խուսափելն անշահեկան է բոլորի համար։ Դրանով վերջ կդրվի անվտանգության թեմաները բաց ու ոչ պրոֆեսիոնալ ձևով քննարկելու ժանրին։ Չի բացառվում, որ Հ. Հակոբյանին փորձեն միանալ այլ իմքայլականներ և անփորձությունից ավելի մեծ վնաս պատճառեն պետությանը։ Անլուրջ է՝ այս թեմաների շուրջ խոսել «ընտանեկան» միջավայրում՝ տեսանյութ նկարելով կառավարական ամառանոցների շրջակայքը խիստ հիշեցնող տարածքում և այլն։

Լուրջ թեմաները պահանջում են լուրջ ուսումնասիրություն, լուրջ հարցադրումները պահանջում են լուրջ հետևանքներ։ Եթե կա ապրիլյան հանձնաժողով, ապա այս հարցով չստեղծելը կլինի փախուստ իրականությունից։

Այլընտրանքային նախագծեր խումբ

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին