f

Անկախ

2019 թվականին արձանագրվել է հանցագործության 26850 դեպք. Դավթյան


2019 թվականին արձանագրվել է հանցագործության 26850 դեպք: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովի նիստում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով դատախազության գործունեության մասին հաշվետվությունը:

Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ հանցագործություններն աճել են 8,8 տոկոսով (2172 դեպք):

Գլխավոր դատախազը նշեց, որ լավացել է հաղորդագրությունների գրանցման որակը, ինչին նպաստել է այն, որ անփույթ աշխատակիցները պատասխանատվության են ենթարկվել:

2008-2018 թվականներին ընդհանուր հանցագործությունների կազմում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռն արտահայտող միջին տարեկան տոկոսային ցուցանիշը կազմել է 28 տոկոս: Մինչդեռ 2019-ին ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են ընդհանուր հանցագործությունների ընդամենը 17,8 ոկոս: Այսինքն՝ 100 հազար բնակչին բաժին է հասնում 906 դեպք: Այդ առումով, գլխավոր դատախազի խոսքով, Հայաստանը շահավետորեն տարբերվում է նախկին ԽՍՀՄ երկրներից:  

4 տոկոսով նվազել է բացահայտման ցուցանիշը:

2019-ին արձանագրվել է 47 սպանություն, ինչը 12-ով շատ է, քան 2018-ին:

Բացի այդ, էապես մեծացել է ծանրաբեռնվածությունը. մեկ քննիչին բաժին է հասնում 102-130 գործ:

Գլխավոր դատախազություն

Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ
«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում
Ավարտվեց «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը
«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»
Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ, ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ.Առաքելյան
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը
Ավելին
Ավելին