f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Շաբաթը սահմռկեցուցիչ էր ոչ միայն  Covid-19 վիրուսով վարակվածների ռեկորդային թվերով, այլև մահերի շեշտակի աճով:

Նախորդ շաբաթվա վերջում՝ մայիսի 24-ին, Covid-19 վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 6661-ի, ապաքինվածներինը՝ 3064-ի, մահվան դեպքերինը՝ 81-ի: Անցնող շաբաթվա վերջում՝ մայիսի 31-ին, վարակվածների թիվը հասավ 9282-ի, որոնցից 3386-ն առողջացել են, մահացել է 131 մարդ, ընդհանուր կատարվել է 58 065 թեստավորում:

Կորոնավիրուսով վարակման շարժընթացը շաբաթվա ընթացքում այսպիսին էր. երկուշաբթի՝ մայիսի 25-ին, հայտնաբերվել էր 452 նոր դեպք,  մայիսի 26-ին՝ 289, մայիսի 27-ին՝ 373, մայիսի 28-ին՝ 442,  մայիսի 29-ին՝ 460, մայիսի 30-ին՝ 251, մայիսի 31-ին՝ 355: 

Այսպիսով մի շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվը աճեց 2621-ով, մահերի թիվը՝ 50-ով: Փաստորեն մարտի 14-ից մինչև մայիսի 24-ը՝ ավելի քան երկու ամսում մահերի թիվը հասել էր 81-ի, իսկ միայն անցնող շաբաթում մահացավ 50 մարդ:

Երկուշաբթի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ կորոնավիրուսային հիվանդության բուժմանը ծառայող 186 ռեանիմացիոն մահճակալներից զբաղված է 154-ը, ազատ են ընդամենը 32-ը: Սա նշանակում էր, որ շուտով վերակենդանացման բաժանմունքների մահճակալները չեն բավականացնի առկա հիվանդներին:

Այս իրավիճակի պատճառն իշխանությունները համարեցին բնակչության թեթևամտությունը, որը չի պահպանել մինչ այս անվտանգության կանոնները, և հայտարարեցին, որ դրանք խախտողները դաժանորեն կպատժվեն, հիմնարկ-ձեռնարկություններում, արդյունաբերական և սպասարկման ոլորտի ընկերություններում էլ խստագույն հսկողություն կսահմանվի:  

Շաբաթվա ընթացքում,  չնայած հայկական կողմի ներողությանը, շարունակվեցին սուր արձագանքները Վրաստանից ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի արտահայտության կապակցությամբ: Նա ասել էր, թե Վրաստանում կորոնավիրուսով վարակման և մահացության ոչ մեծ թիվը կարելի է բացատրել այնտեղ թեստերի անցկացման մեթոդոլոգիայի և որակի թերություններով: Մասնավորապես, Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտարարեց, որ Թորոսյանի խոսքերը վարակվածների հաշվարկի մեթոդոլոգիայի մասին անհիմն են և հարցեր են առաջացնում, վրացական կողմը մշտական կապի մեջ է եղել հայ գործընկերների հետ, այդ ընթացքում նրանք կարող էին այդ հարցը բարձրացնել և ստանալ պատասխան։ «Ուստի կասկածներ են առաջանում, թե նման հայտարարության համար ինչ հիմք է ունեցել իմ գործընկերը»,- ասել է Տիկարաձեն:

Չորեքշաբթի կառավարության նիստում վարչապետը հայտարարեց, որ  գործ ունենք կորոնավիրուսի վարակի երկրորդ ալիքի հետ, սակայն մենք գիտենք այն ձևը, որով կարող ենք կորոնավիրուսի մեր ցուցանիշները հասցնել զրոյականի: Կիրականացվեն ամենօրյա ռեյդեր, որպեսզի նաև տեղում համոզվենք, թե որքանով են կատարվում պարետատան պահանջները: Նա ասաց նաև, որ երկրում կան հազարավոր վարակակիրներ, որոնք չգիտեն, որ վարակակիր են, ուստի պարտադիր կդարձնենք դիմակ կրելը նույնիսկ տանը, առանց դիմակի մարդը կտուգանվի:

Ուրբաթ օրը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում օգնության կոչով դիմեց բժիշկներին, հատկապես՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին, քանի որ ավելի քան 350 ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների խնամքի համար հենց նրանց աջակցությունն է պետք:

Երեքշաբթի հրապարակվեց Եվրոպական դատարանի վճիռը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով, համաձայն որի՝ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ ազատելով արտահանձնված դատապարտյալին, որը կացնով սպանել էր հայ սպային: Դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է որպես փոխհատուցում 15 հազար ֆունտ ստեռլինգ վճարի հայցվորներին ծախսերի համար:

ՄԻԵԴ-ի նախկին դատավոր, Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը Եվրադատարանի այս վճիռը գնահատել է որպես մեծ հաջողություն, քանի որ միջազգային դատական ատյանն առաջին անգամ արձանագրում է հայերի նկատմամբ Ադրբեջանի խտրական վերաբերմունքը:

Իսկ իրավաբան Սիրանուշ Սահակյանը հայտարարեց, որ Հայաստանը քննարկում է Հունգարիային պատասխանատվության ենթարկելու հարցով Եվրադատարանի Մեծ պալատ դիմելու հարցը, քանի որ ՄԻԵԴ-ի որոշմամբ Ադրբեջանի խախտումները հաստատվել են, իսկ Հունգարիայինը՝ ոչ:  

Ուրբաթ օրն էլ Եվրադատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գործով իր կարծիքը՝ ի պատասխան Հայաստանի Սահմանադրական դատարանի հարցման։ Նախկին նախագահի պաշտպաններից Արամ Վարդևանյանը լայն հանրության համար մեկնաբանեց  այդ իրավաբանական  փաստաթղթի բովանդակությունը: Ըստ այդմ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի: Ըստ նրա՝ հարցի պատասխանը տալու  է Սահմանադրական դատարանը՝ հաշվի առնելով ՄԻԵԴ-ի ելակետերը:  

Նույն օրը վարչական դատարանը, համավարակով պայմանավորված, բավարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայցադիմումը:   Ըստ այդ դատարանի որոշման՝ մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա բուժհաստատությունում և չպետք է վերադառնա քրեակատարողական հիմնարկ:  

Երկուշաբթի նախորդ օրը Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալված երեք անձանցից երկուսը դատարանի որոշմամբ ազատ արձակվեցին։ Քննելով փաստաբանների բողոքը՝ դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց նրանց ձերբակալությունը:

Անցած շաբաթ, պայմանավորված կորոնավիրուսի համավարակով և արտակարգ դրությամբ, բավական անշուք նշվեց Առաջին հանրպետության օրը՝ Մայիսի 28-ը:  Բարձրաստիճան պաշտոնյաները հուշահամալիր այցելեցին առանձին-առանձին և դիմակով: Սարդարապատը բաց էր միայն իշխող ուժի համար: Այսուհանդերձ Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին  ծաղկեպսակներ դրվեցին նաև Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների անունից:

Վերջապես, շաբաթ օրը նշանավորվեց նոր սկանդալով: Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հանդես եկավ «Ստի վերջը» ֆեյսբուքյան տեսաշարի յոթերորդ մասով, որը վերնագրել էր «Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր»: Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը, բացի ծխախոտի և ադամանդի հետ կապված գործարքներից, ներքաշված է նաև զենքի միջազգային առևտրի մեջ, և մանրամասն նկարագրեց, թե ինչպես և ում միջոցով է դա կատարվել: Ինչպես նախորդ դեպքերում, այս հայտարարությունը ևս առայժմ չի հերքվել:

 

Հասարակություն գլխավոր իրադարձություններ

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
Ավելին
Ավելին