Գազի սակագինը բնակիչ բաժանորդների համար չի թանկանալու, սոցիալապես անապահովների համար գործող սակագները եւս պահպանվելու են։ Այս մասին հայտնում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
Բնակիչ բաժանորդների համար գործող սակագինը կպահպանվի 1000 խ/մ-ի դիմաց՝ 139 հազար դրամ, իսկ սոցիալապես անապահովների համար կպահպանվի 1000 խ/մ-ի դիմաց՝ 100 հազար դրամ։
Ըստ ներկայացված հաշվարկների գազի գնի որոշակի բարձրացում կարող է լինել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնողների համար։
Նշենք, որ հունիսի 4-ին, հանձնաժողովում նախատեսվում է հանրային քննարկում, եւ բոլոր շահագրգիռ կողմերը կարող են գրանցվել եւ այդ աշխատանքային քննարկմանը մասնակցել։