f

Անկախ

Ամփոփվել են Վլադիմիր Եղիազարյանի անվան առցանց ծրագրավորման մրցույթի արդյունքները


Հայ-Ռուսական համալսարանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ՕՄԴ ընկերությունը համատեղ անցկացրել են Վլադիմիր Եղիազարյանի անվան համահայկական բաց առցանց ծրագրավորման մրցույթը, որին մասնակցել են ՀՀ և արտասահմանյան ԲՈւՀ-երի, ՀՀ տարբեր քաղաքների հանրակրթական դպրոցների և IT ընկերությունների 102 թիմ (ՀՌՀ, ԵՊՀ, Սանկտ Պետերբուրգ, Քեմբրիջ, Google,  PicsArt , CodeSignal,  OMD,  Mentor Graphics և այլն): 

Շուրջ հինգ ժամ տևած առցանց ծրագրավորման մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել ԵՊՀ ուսանողներով (14 առաջադրանքներից լուծել են 13-ը) կազմավորված թիմը (Վահագն Ալթունյան և Արսեն Համբարձումյան)։ Երկրորդ տեղը (11 լուծված խնդիր) զբաղեցրել է CodeSignal ընկերության CodeMasters թիմը (Ալբերտ Սահակյան և Արամ Շատախյանց)։ Երրորդ տեղը 10 լուծված խնդիրներով գրավել է Fonde թիմը, որի կազմում հանդես են եկել Հայ-Ռուսական համալսարանի շրջանավարտներ, Google ընկերության աշխատակիցներ Միհրան Հովսեփյանը և Գրիգոր Գևորգյանը։ 

Վլադիմիր Եղիազարյանի անվան համահայկական բաց առցանց ծրագրավորման մրցույթի հաղթողը և մրցանակակիրները կստանան մրցանակներ, իսկ մրցույթի առաջին 30 թիմերը կհրավիրվեն աշնանը Հայ-Ռուսական համալսարանում անցկացվելիք (onsite) ծրագրավորման մրցույթին։

Նշենք նաև, որ մրցույթի ծրագրավորման խնդիրիների հեղինակներն են Հայ-Ռուսական համալսարանի շրջանավարտներ Հայկ Սարիբեկյանը (Քեմբրիջի համալսարանի ասպիրանտ) և Էդուարդ Փիլիպոսյանը (ՀՌՀ-ի թիմի մարզիչ)։

Հայ-ռուսական համալսարան

Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
Չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու. Կարապետյան
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Ավելին
Ավելին