f

Անկախ

Կիսատ-պռատ կրթությամբ, փաբերում իրենց աշխատող ընկերների հաշվին լռված երեկվա բեզձելնիկները հանկարծ դարձան պետական պաշտոնյաներ...


Հիշո՞ւմ եք համատարած հրճվանքը 2 տարի առաջ այս օրերին, երբ հայտարարում էին հերթական թրաշամանուկի պաշտոն ստանալու մասին... «Օօօ, այս տղան հասել է մինչև «Ով է ուզում դառնալ միլիոնատեր»-ի 200-հազարանոց հարցը» [բուռն ծափահարություններ], «Ախ, այս աղջնակն ավարտել է Հալեպի հայկական մանկապարտեզը» [բուռն հոտնկայս ծափահարություններ], «Մերօրյա Ալեքսանդր Մակեդոնացիները» և այլն, և այլն։

Կիսատ-պռատ կրթությամբ, փաբերում իրենց աշխատող ընկերների հաշվին լռված երեկվա բեզձելնիկները հանկարծ դարձան պետական պաշտոնյաներ...

Երբ սթափ մարդիկ ասում էին, որ կառավարելու համար փորձ է պետք, նրանց պատասխանում էին. «Ահահա, հենա տեսանք ձեր փորձված կառավարիչներին... Ո՛չ, հիմա կգան այս ազնիվ երեխաները, և կտեսնեք, թե ինչպես է պետք երկիրը կառավարել»։

Տեսանք։

Իսկ հիշո՞ւմ եք, որ ենթադրաբար այս նույն մարդիկ պիտի մոբիլիզացնեն և կառավարեն երկիրը նաև պատերազմի ժամանակ։

Մարդիկ, որոնք ունենալով աչքի առաջ տասնյակ երկրների փորձը, նախանձելի հետևողականությամբ կրկնեցին ու շարունակում են կրկնել այդ երկրների բոլոր սխալները։

Իշխանությունները (երբ իրենց պետք էր մարդկանց հեռախոսների մեջ մտնելու իրավական խոչընդոտները վերացնել) համաճարակը հայտարարեցին պատերազմական իրավիճակ։

Երեկ ընդամենը 603 թեստ է արվել Հայաստանում։ Դրանցից 210-ը՝ դրական։ Որպեսզի հասկանալի լինի, թե սա ինչ խայտառակություն է, հենց պատերազմական օրինակ բերեմ...

Եթե սա պատերազմ է, ապա ձեր արածը նույնն է, որ ամեն զինվորին 3 փամփուշտ տաք ու ասե՛ք.

— Տղե՛րք, թշնամին զինված է տանկերով, ավիացիայով, հրետանիով, բայց դուք պիտի այս 3 փամփշտով ռազմաճակատը պահեք։ Գերագույն գլխավոր հրամանատարն էլ, ոնց որ թե, գրիպի պես ինչ-որ վիրուս ա կպցրել, գլխացավ ունի, ձեր անիմաստ հարցերով իրեն մի անհանգստացրեք։

ՖԲ Գրառում նոր կորոնավիրուս Կարեն Վրթանեսյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին