Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ կորոնավիրուսի վարակ է հաստատվել ևս 3 քաղաքացու մոտ:
«Նրանք արտերկրից ժամանած Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր ժամանելուն պես մեկուսացվել էին համապատասխան վայրերում:
Այսպիսով, առայսօր Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 43 քաղաքացի, որից 26-ն արդեն առողջացել են, 17-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Մեկուսացված է 102 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 926 է»,- ասված է շտաբի հաղորդագրության մեջ: