f

Անկախ

Առաջին անգամ հայաստանյան հրատարակիչները համախմբվել են՝ իրականացնելով կրթադաստիարակչական կարևոր արշավ


Հայաստանյան առաջատար հրատարակչություններն առաջին անգամ համախմբվել են՝ համատեղ ջանքերով իրականացնելով կրթադաստիարակչական կարևոր արշավ, որն ուղղված է գրքերի անօրինական տարածումների դեմ։ «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանն առանձնահատուկ կարևորում է այն փաստը, որ մարդիկ տեղեկացված լինեն՝ չի կարելի տարածել հեղինակային իրավունք ունեցող գրքերի պատճենված՝ սկանավորված և PDF դարձրած, անգամ լուսանկարած էջերը՝ խախտելով հրատարակիչների, ստեղծագործողների, թարգմանիչների, նկարազարդողների և շատ ու շատ այլ մարդկանց հեղինակային և հարակից իրավունքները:

«Պետք է ասել, որ մարդկանցից շատերը, ովքեր զբաղվում են գրքերի անօրինական տարածմամբ, ընդհանրապես տեղյակ չեն, որ օրենք են խախտում, և երբ սկսում ես մարդկանց բացատրել, հասկանում են իրենց սխալը, անգամ հետագայում սկսում են նման բաներ անող մարդկանց գրառումների տակ մեկնաբանություններ անել՝ խնդրելով չտարածել ֆայլերը։ Մոտակա ամիսներին բոլոր հրատարակչություններով փորձելու ենք մարդկանց իրազեկել, որ նման խնդիր է առկա»,-նշում է Շավարշ Կարապետյանը։

«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրենն առանձնահատուկ շեշտում է՝ օրենքից անտեղյակները շատ հաճախ տարածում են նաև սովետական շրջանի գրքերի թարգմանություններ, որոնք ամբողջությամբ չեն արտացոլում բնագիր գիրքը, կրճատված են, գրաքննված, ինչպես, օրինակ, Էրիխ Մարիա Ռեմարկի գործերի դեպքում է։ Ընդ որում՝ սկանավորված էջերը որակով շատ վատն է, այդպիսով, կամա թե ակամա ընթերցողի առողջությանը ևս կարող է վնաս հասցվել։ Մյուս կողմից՝ այդ թարգմանություններն անորակ են, և այդպիսով մարդիկ չեն կարդացել օրիգինալը, այլ սղագրված տարբերակը։ Հայաստանյան հրատարակիչների մեծ ցանկությունն է խուսափել ընթերցողի հիասթափություններից ու առողջությանը վնասելու գործընթացից։

Պետք է առանձնահատուկ շեշտել, որ վերջին տարիներին հայաստանյան հրատարակչական դաշտը շատ է զարգացել։ Բոլոր գրքերը տպագրվում են հեղինակային իրավունքով և բոլոր լավագույն գրքերը՝ բեսթսելերները հայերեն թարգմանելու ու հրատարակելու համար պայքար է գնում հայաստանյան հրատարակչությունների միջև, ինչը շատ ոգևորող է»,-նշում է Շավարշ Կարապետյանը։

Նա նաև ընդգծում է, որ եթե գրքերի անօրինական տարածումներն էլ ավելի մեծ թափ ստանան, հրատարակչական դաշտի զարգացումը կարող է դադարել, քանի որ վաղը հնարավոր չի լինի նոր գիրք հրատարակել։

Հիշեցնենք, որ Հայաստանում մեծ թափ է ստացել գրքերի անօրինական տարածումները՝  պատճենված՝ սկանավորված և PDF դարձրած, անգամ լուսանկարած էջերի տեսքով։ Եվ այդ խնդիրը լուծելու նպատակով հայաստանյան առաջատար հրատարակչությունները սոցիալական հարթակներում հանդես են եկել «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությամբ։  Նախաձեռնությանը միացել են «Էդիթ Պրինտ», «Անտարես», «Զանգակ», «Newmag», «Բուկինիստ», «Գրքամոլ», «Դարակ», «Էջ», «Կարապ», «ԳրաՏուն», «Արմավ» հրատարակչությունները։ Բոլոր հրատարակչությունների մասնակցությամբ իրականացվում է մեծամասշտաբ կրթադաստիարակչական արշավ՝ ընդդեմ գրքերի անօրինական տարածումների։

Հայաստան Էդիթ Պրինտ

Այլ հոդվածներ հեղինակից

Ճիշտ են անում, որ ՀԴՄ չեն խփում․ Վահրամ Միրաքյան
Ո՞վ կփոխարինի Մանե Թանդիլյանին խորհրդարանում
Սննդամթերքի անվտագության ոլորտում կորոնավիրուսի դեմ միջոցառումները պետք է իրականացվեն համակարգված-զուգահեռ. ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն Արցախում է
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276, մահվան՝ 5 նոր դեպք
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ հայրենիք վերադարձած քաղաքացուն տրամադրվել է դրամական աջակցություն
ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար. AntiFake.am
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Երեխայի հետ միայնակ կնոջը տուգանեցին, երբ մի քանի մետր այն կողմ դիմակներն իջացրած տղամարդիկ էին. Վրթանեսյան
Հայաստան–Բելառուս տրանզիտ
Պիտի շուտափույթ հաղթահարենք այս դժվարությունը նույնպես. Մարուքյանը՝ Թանդիլյանի մանդատը վայր դնելու մասին
Արմավիրում բախվել են Lexus-ն ու Mercedes-ը և հայտնվել դաշտում, Lexus-ը կողաշրջվել է. կա վիրավոր. shamshyan.com
Դանակահարություն Մյասնիկյան գյուղում․ Բաղրամյանի բաժնի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը (տեսանյութ)
Ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ. Մանե Թանդիլյան
Պլանային գազանջատումներ Երևանում ու Արագածոտնի մարզում
Ռուսաստանի հետ ճանապարհը կբացվի սեպտեմբերից․
«Ժողովուրդ»․ Ծախսերն ավելացել են․ ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով
Կառավարության նիստում օճառն անպակաս էր
Արտաքին ապրանքաշրջանառության առաջին տեղում Ռուսաստանն է
ՍԱՏՄ ղեկավարն այցելել է ձկնաբուծարան
«Ժողովուրդ». Նախակրթարանների աշխատողները սկսել են երեխաներին ցուցակագրել. մեկ առ մեկ զանգահարում են ծնողներին և հետաքրքր­վում` մանկապարտեզները վերաբացելու դեպքում երեխաները կհաճախեն, թե ոչ
Հոսանքազրկում Երևանում և մարզերում
«Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության և ԿԳՄՍ նախարարի հանդիպումը երեկ ի վերջո կայացել է, բայց գրեթե բոլոր հարցերին պատասխանել է փոխնախարար Ժաննա Անդրեասյանը
«Ժողովուրդ». ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տե­ղափոխությունները շարունակվում են
Գնդեվազի համայնքապետը 10 հեկտարը 850 դոլարով վաճառել է անչափահաս որդուն․ բնապահպան
Ուժեղացված ծառայություն Էջմիածնում․ միջադեպեր չեն արձանագրվել
Ավելին
Ավելին