f

Անկախ

Ի՞նչ սրտով ես կարողանալու ժպտալ, ուրախանալ, պարել, եթե գիտակցես, որ Նիկոլ-վարչապետից դարձել ես Նիկոլ-վիրուսապետ. Աշոտյան


Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հարգելի Նիկոլ,

Այսօր, քո 45-ամյակի օրն, ուզում եմ շնորհավորել քեզ եւ օգտվել առիթից պարզ մարդկային լեզվով փոխանցելու քեզ իմ մտորումները։

Վստահ եմ, որ դու էլ շատերիս նման երիտասարդ տարիներին կարծում էիր, որ «45-ը արդեն եքյա տարիքա, համարյա բիձու»։ Հիմա ինքդ ես 45 դարձել, իսկ երկու ամսից էլ՝ ես։ Ուստի որպես տարեկից «բիձաներ» ազնիվ խոսենք իրար հետ։

45-ը այն տարիքն է, որն ենթադրում է արդեն՝ փորձի եւ դեռեւս ՝ էներգիայի առկայություն կյանքում քարը քարին դնելու, մի բան ստեղծելու եւ աննշան տեղն անծայրածիր տիեզերքում գիտակցելու համար։

Խոստովանեմ, որ դու շարքային աչքերով հասել ես լավ բարձունքի (քանի որ օրը քեզ համար տոնական է, վճարված գնի մասին հիմա շատ չեմ խոսի)։ Ամուսնացած ես, ունես քեզ սիրող կին, 4 երեխա, որինցից երկուսն այն տարիքի են, որ քեզ շուտով կարող են պապի դարձնել։ Աստված պահի բալեքիդ։

Հա, մի զարմացիր, որովհետեւ ես քո երեխաների դեմ ոչինչ չեմ ունեցել եւ չունեմ՝ թեպետ քո հովանավորյալներն ու մտերիմները քո իմացությամբ եւ հրահանգով լուտանք ու անեծք են արտազատում իմ ընտանիքի եւ երեխաներիս հասցեին։ Բայց դրա պատասխանը շուտով տալու ես անձամբ դու, եւ ոչ թե քո երեխաները։

Վարչապետ ես, այն էլ ու՜՜՜մ վարչապետը՝ հին, պինդ, կենցաղում՝ շուստռի, իսկ կյանքում՝ միամիտ, ուժեղ եւ պահանջկոտ մի ժողովրդի, ում երկու տարի առաջ քեզանով արեցիր ու պարզապես Նիկոլից դարձար Նիկոլ-վարչապետ։

Այսօր, ծննդյանդ օրը, փորձիր հասկանալ, որ քո պատմական առաքելությունը մեր պետության համար դու արդեն կատարել ես։

Դու օրեցօր նոսրացող սիրողներիդ համար դարձել ես կուռք, իսկ երկրաչափական պրոգրեսիայով ավելացող չսիրողներիդ համար՝ ինչպիսին չպետք է լինի երկրի ղեկավարը հարցի կենդանի պատասխան։

Դու թարմություն ու իդեալիզմ խոստացար, բայց զարկ տվեցիր մարդկային ամենաստոր ինստինկտներին, իշխանափոխության օրերի գունազարդ պատկերները վերածեցիր սեւ-սպիտակ կոմիքսների։

Դու ժողովրդին ժպիտ խոստացար, բայց հայրենակիցներիս դեմքին դաջվեցին հերթական խորը կնճիռները ու մարդկանց լիահույս հայացքները կրկին խամրեցին հուսահատությունից եւ հիասթափությունից։

Դու ուժեղ Հայաստան խոստացար, սակայն վերելակներում, սեղանների շուրջ եւ պաշտոնական այցերին գուլպա-պաչիկ-սելֆիների արանքում հյուծեցիր երկրի արտաքին քաղաքական կշիռը։

Դու, կոռուպցիայի դեմ իբր խաչակրաց արշավ հայտարարածդ, այսօր մինչեւ ականջներդ թաղվել ես շրջապատիդ, թիմակիցներիդ եւ քո շուրջ համառորեն պտտվող կոռուպցիոն սկանդալների մեջ։

Այսօր շրջապատդ քեզ կգովա, կենացներ կձոնի, հաճոյախոսողների ավանդական տեղավորման վայրում գուցե խցանումներ գոյանան, գուցե մի քանի ցածրաճաշակ աքրոստիքոս կամ ոտանավոր կնվիրեն, բայց չհավատաս, քանզի մենք երկուսս էլ լավ գիտենք այդ ամենի դատարկությունը։

Եւ եթե ես ընկերներ ունեցել եմ եւ ունեմ անկախ իմ զբաղեցրած պաշտոնից, ապա դու մենակ ես, անգամ եւ հատկապես քո կառավարական օլիմպոսին։ Որովհետեւ եթե մինչեւ վարչապետ դառնալդ ընկերներ գրեթե չես ունեցել, ապա հիմա առավել եւս չես ունենա։

Իսկ երբ դու կգլորվես քաղաքական օլիմպոսից դեպի զայրացած զանգվածների՝ քեզ հոշոտելու պատրաստ ձեռքերը եւ շրջապատդ առաջինը դաշույններ կմխրճի քո մեջ, դու դառնացած կմտածես. եւ դու՞ք, բռուտոսներ...

Բայց անգամ այդ պահին ինքդ քեզ խաբելու ես, քանզի ինչ-որ մեկին Բռուտոս կոչելու համար նախ ինքդ պիտի Կեսար լինես։ Իսկ դե դու Կեսար չես։ Գոնե այն պատճառով, որ Կեսարը սիրում էր Բռուտոսին, իսկ դու քո բռուտոսներից, ինչպես նաեւ պողոսներից, զզվում ես։

Այսօր մի լավ քեֆ էլ անել չես կարող, քանզի վախենալու ես սովից ու վիրուսից ճկռված ժողովրդի աչքերին արտահոսելու ենթակա գինարբուքային կադրերից։

Եւ հետո, ի՞նչ քեֆ, երբ առավոտյան կիմանանք քո ապիկար, հանցավոր եւ անլուրջ ղեկավարման պատճառով երկրում մոլեգնող վարակի հարյուրավոր նոր դեպքերի եւ (լեզուս պապաձվի) նոր մահերի մասին։

Ի՞նչ սրտով ես կարողանալու ժպտալ, ուրախանալ, պարել, եթե գիտակցես, որ Նիկոլ-վարչապետից դարձել ես Նիկոլ-վիրուսապետ։

Դու այլեւս վախենում ես ամեն ինչից, ու հատկապես՝ իշխանության կորստից։ Վախենում ես, ուստի այլեւս թույլ ես։

Իրականում այսօր ժողովրդից նվերներ չսպասես։ Ժողովուրդը քեզ երկու տարի առաջ նվիրեց վարչապետի պաշտոնը։ Այսօրվանից ժողովրդին նվեր մատուցելու քո հերթն է. գնա, ինքնակամ եւ խիզախաբար։

Դա է վախերդ հաղթահարելու արմատական, բայց միակ ճանապարհը։
Դա է ամենալավ նվերը, որ կարող ես մատուցել ինքդ քեզ։
Դա է դառնալու քո քաղաքական ժառանգության կրեդիտը։

Մարդկանց դեմքին կնճիռների վերածված երբեմնի հույսերը չդարձնես Հայրենիքի մարմնին հերթական թարախակալող, արյունահոսոխ եւ գարշահոտ վերքեր։

Լավ, տրամադրությունդ շատ չգցեմ։
Մտածիր ասածներիս շուրջ։

Կրկին շնորհավորում եմ, մաղթում իմաստնություն, առողջություն եւ հոժարակամ պաշտոնանկությունից հետո խաղաղ կյանք՝ ընտանիքիդ հետ միասին։

Հայաստան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Արմեն Աշոտյան

Այլ հոդվածներ հեղինակից

COVID-19- ի դեմ ռուսական պատվաստանյութը հետաքրքրել է  ԱՀԿ-ին
Հայտնի է դարձել Էննիո Մորիկոնեի մահվան պատճառը
Նիկոլ Փաշինյանի "իսրայելական" ստերը (լուսանկար)
Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն  աճել է
Անցնող շաբաթն աշխարհում
Ավստրալիայում COVID-19- ի բռնկման պատճառով 6,6 միլիոն մարդ կմեկուսացվի
ԱՀԿ. Կորոնավիրուսի պանդեմիան   սպառել է  ՄԻԱՎ-ի դեմ  դեղամիջոցների  պաշարները
Պոմպեոն Ռուսաստանի  և  թալիբների  «դավադրության»  գործով   Կոնգրեսում  լսումների  է հրավիրվել
ԱԻՆ ջրափրկարարները դադարեցրել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները
Մենք գիտենք, թե ինչու են հիմա թվերն աճում. Փաշինյանը համեմատեց Հայաստանն ու Իսրայելը
Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ. ԱԱԾ հայտարարություն
Կառավարությանն այսօր վերջնաժամկետ է ներկայացվել. ՄԻԵԴ-ը դատավորների հարցով հարցաշար է ուղարկել. Armlur.am
Անցկացվել են հակաօդային պաշտպանության վարժանքներ
Առնվազն ևս մեկ անգամ կերկարացնենք արտակարգ դրությունը. Փաշինյան
Ստեփանակերտի բազմաբնակարան նոր թաղամասը 300 բնակարան կունենա. Արցախի նախագահ
Այն, որ ամեն օր ունենում են կայուն թվեր, դա մեր հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ է. Արսեն Թորոսյան
Լոռիում սպանդանոցային ծառայություններ է մատուցում 5 ընկերություն, առաջիկայում նրանց թիվը կավելանա ևս 5-ով
«Նոր Զովք» առևտրի կենտրոնում ՍԱՏՄ տեսուչներն արձանագրել են մի քանի խախտումներ
ՍԱՏՄ աշխատակիցներն այսօր 24 ժամով կասեցրել են մոտ 100 սննդի շղթայի օպերատորների գործունեությունը
Մենք ոչ միայն Հայաստանից ենք վատ լուրեր ստանում, այլեւ ամբողջ աշխարհից. Փաշինյան
Անցկացվել է գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
Նախագահը հանդիպել է ՏՏ ոլորտի մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ
Հակատանկային ստորաբաժանումներում անցկացվել են գործնական պարապմունքներ
Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. այս անգամ պտտահողմը պոկել էր Մասիսում ջայլամաբուծական ֆերմայի հսկայական տանիքը
Ավելին
Ավելին