f

Անկախ

Երևի արդար է, որ այսօր Արսեն Թորոսյանին ծաղրում ու հայհոյում են ճիշտ բան ասելու համար


Երևի արդար է, որ այսօր Արսեն Թորոսյանին ծաղրում ու հայհոյում են ճիշտ բան ասելու համար։

Արդար է, որովհետև իր քաղաքական թիմը հենց այդպես է եկել իշխանության. ծաղրելով ու հայհոյելով քաղաքական հակառակորդներին, որոնք իրականում ճիշտ բան էին ասում։

Արդար է, որովհետև 2 ամիս առաջ, երբ նույն բանն ասում էին մտածող մարդիկ, Արսենի նմաններն իրենց ձեռ էին առնում։ Տո հենց Արսենն էր ձեռ առնում։

Եթե համաճարակը չլիներ, կարելի էր քահ-քահ ծիծաղել։

Բայց մի կողմ դնենք իշխանական նեդոումոկներին...

Մարտի կեսերն էր, խոսեցի

Gevorg Yeghikyanի հետ, ով այն ժամանակ Իտալիայում նոր կորոնավիրուսի «փոթորկի սրտում» համաճարակի տարածման մաթմոդելավորմանն էր մասնակցում։ Կարծեմ հենց նա ասաց (կամ գուցե բառացիորեն չասաց, բայց իր ասածներից եզրակացրի), որ անորոշության պայմաններում, երբ թեստավորում են շատ քչերին, երբ համաճարակի տարածումն արդեն չի վերահսկվում, առօրյա շփումներում ճիշտ մարտավարությունը հետևյալն է. վարվել այնպես, կարծես շուրջդ բոլորը վարակված են, այդ թվում և դու ինքդ։

Սա պառանոյա չէ, սա տրամաբանական զգուշություն է։

Փաստորեն 2,5 ամիս պահանջվեց, որ Թորոսյան Արսենը սա հասկանա։ Ցնցող առաջընթաց է «դա այդքան էլ վտանգավոր վիրուս չէ» մակարդակից, համաձայն չե՞ք։

2,5 ամիս և 181 մահ հետո նա եկավ և ասաց այն, ինչ պիտի ժողովրդին բացատրվեր դեռ մարտին. բացատրվեր ուղիղ տեքստով, առանց ապուշ կատակների, ծաղրի ու հեգնանքի։

Ի դեպ, երևի չեք նկատել, բայց նախկին մի լուսավոր, իսկ հիմա «անկախ» ... ըըը ... քաղաքացու միջոցով իշխանություններն այսօր զգուշորեն տեղեկացրին, որ համակարգում արդեն որոշում է կայացվել թողնել մարդկանց, որ տներում մեռնեն։

Թե բա «հունիսի կեսերին հնարավոր է այնպիսի իրավիճակ, որ բլա-բլա-բլա»։

Հայաստան ՖԲ Գրառում Արսեն Թորոսյան Խմբագրի ընտրանի նոր կորոնավիրուս Կարեն Վրթանեսյան

Այլ հոդվածներ հեղինակից

Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն  աճել է
Անցնող շաբաթն աշխարհում
Ավստրալիայում COVID-19- ի բռնկման պատճառով 6,6 միլիոն մարդ կմեկուսացվի
ԱՀԿ. Կորոնավիրուսի պանդեմիան   սպառել է  ՄԻԱՎ-ի դեմ  դեղամիջոցների  պաշարները
Պոմպեոն Ռուսաստանի  և  թալիբների  «դավադրության»  գործով   Կոնգրեսում  լսումների  է հրավիրվել
ԱԻՆ ջրափրկարարները դադարեցրել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները
Մենք գիտենք, թե ինչու են հիմա թվերն աճում. Փաշինյանը համեմատեց Հայաստանն ու Իսրայելը
Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ. ԱԱԾ հայտարարություն
Կառավարությանն այսօր վերջնաժամկետ է ներկայացվել. ՄԻԵԴ-ը դատավորների հարցով հարցաշար է ուղարկել. Armlur.am
Անցկացվել են հակաօդային պաշտպանության վարժանքներ
Առնվազն ևս մեկ անգամ կերկարացնենք արտակարգ դրությունը. Փաշինյան
Ստեփանակերտի բազմաբնակարան նոր թաղամասը 300 բնակարան կունենա. Արցախի նախագահ
Այն, որ ամեն օր ունենում են կայուն թվեր, դա մեր հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ է. Արսեն Թորոսյան
Լոռիում սպանդանոցային ծառայություններ է մատուցում 5 ընկերություն, առաջիկայում նրանց թիվը կավելանա ևս 5-ով
«Նոր Զովք» առևտրի կենտրոնում ՍԱՏՄ տեսուչներն արձանագրել են մի քանի խախտումներ
ՍԱՏՄ աշխատակիցներն այսօր 24 ժամով կասեցրել են մոտ 100 սննդի շղթայի օպերատորների գործունեությունը
Մենք ոչ միայն Հայաստանից ենք վատ լուրեր ստանում, այլեւ ամբողջ աշխարհից. Փաշինյան
Անցկացվել է գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
Նախագահը հանդիպել է ՏՏ ոլորտի մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ
Հակատանկային ստորաբաժանումներում անցկացվել են գործնական պարապմունքներ
Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. այս անգամ պտտահողմը պոկել էր Մասիսում ջայլամաբուծական ֆերմայի հսկայական տանիքը
Ավտովթար Տավուշում. բախվել են 72-ամյա վարորդի «ՎԱԶ 2107»-ն ու 26-ամյա վարորդի Opel-ը. կա վիրավոր (ֆոտո)
Շտաբային մարզումներ 2-րդ զորամիավորումում
Զորամասերում անցկացվել են կիրակնօրյա մարզական միջոցառումներ
Ավելին
Ավելին