Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժի մասին հայտնել է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը։ Գրում է Gazeta.ru-ն։
Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սարանգանի նահանգից 199կմ․ դեպի հարավ-արևելք։ Երկրաշարժի օջախի խորությունը 41,9 կմ է կազմել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հունաստանում 5,0 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել։