Պանդեմիայի ընթացքում աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ 6 միլիոն քաղաքացիների թեսթավորման արդյունքները դրական են եղել։ Այդ մասին վկայում են Worldometrics պորտալի տվյալները։ Գրում է Gazeta.ru-ն։
Ներկայումս աշխարհոմ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 6096799 է կազմում։ Բացի այդ 368871 հիվանդ կորոնավիրուսի զոհ է դարձել։ Ամբողջ աշխարհում 2702383 վարակված քաղաքացի բուժվել է հիվանդությունից։
Ակտիվ դեպքերի թիվը 3025545 է կազմում, իսկ 53500 հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում։
2019 թ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնոավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի մասին։