Մինչ այս պահը չգիտենք, թե ինչ շիլաշփոթ են սարքել բանակցային գործընթացը...
Մաքսանենգ ծխախոտի հետ կապված գործ չհարուցվեց, հնչեցին անհոդաբաշխ պատճառաբանություններ, թեև բոլորին է պարզ, թե ով կարող է այսօր Հայաստանից ապօրինի բեռով ծխախոտ ճանապարհել...
Շարունակվում են բոլորի համար ակնհայտ թիրախավորված, քաղաքական քրեական հետապնդումները...
Ոստիկանության բաժնում ծեծված քաջարանցիների գլխին գործ է սարքվում, նրանց կալանավորում են, ծեծողները երջանիկ ապրում են...
Առանց մարդկանց սոցիալական վիճակի բարելավման, առանց արժանապատիվ պայմաններով աշխատատեղերի ստեղծման, բարձրացվում է գույքահարկի շեմը, հանրությունից փող քերելու հեռահար նպատակով սահմանվում է բոլորի պարտադիր հայտարարագրման ինստիտուտը...
Ինչպես երբևէ ծաղկում է խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը...
Ու այսպես լիքը-լիքը բեներ, ու դեռ մարդ կա` զարմանում է, թե ինչու իրեն ու իր քայլին էլ հավատացող չկա։