Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն առաջին անգամ գլխավորել է ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը՝ Forbes-ի վարկածով։ Մինչև հարկերի վճարումը Ֆեդերերը նախորդ 12 ամսում վաստակել է 106,3 միլիոն դոլար՝ պարգևավճարներ (6,3 միլիոն) եւ գովազդային եկամուտներ (100 միլիոն)։ Ֆեդերերը Forbes-ի վարկանիշը գլխավորած առաջին թենիսիստն է։
Նա առաջ է անցել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուից (105 միլիոն դոլար) եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից (104 միլիոն դոլար)։