Ռուսաստանի Դաշնությունում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսի 8572 նոր դեպք է հայտնաբերվել։ Այդ մասին հայտնել են կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի վերահսկման և մոնիթորինգի օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 387 623 դեպք, մահացել է 4 374-ը, բուժվել՝ 159 257-ը:
Ռուսաստանն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կորոնավիրուսի դեմ ութ պատվաստանյութ է առաջարկել։