Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Գարիկ Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Փարաքար գյուղի Երևանյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել թիվ 65 տան տարածք։
Այս մասին հայտնում է Shamshyn.com-ը:Վթարի հետևանքով Գ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Նշվում է, որ բախման հետևանքով փլուզվել է բնակչի խոհանոցի պատը, առաստաղը, վնասվել է մեծ քանակի գույք, այդ թվում՝ կենցաղային։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: