f

Անկախ

Էությամբ դասալիք չեմ. Քաշաթաղի նախկին ղեկավարի պարզաբանումն Արայիկ Հարությունյանի կողմից պաշտոնից ազատման մասին


Այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել Քաշաթաղի շրջանի ղեկավար Ստեփան Սարգսյանին պաշտոնից ազատելու մասին՝ պատրվակ բերելով վերջինիս կողմից հակահրդեհային միջոցառումների ձախողումը։ Ս․ Սարգսյանը դա համարել է «սոսկ պատրվակ» իրեն պաշտոնից ազատելու համար։

Կից ներկայացնում ենք Ս․ Սարգսյանի պարզաբանումն այդ թեմայով.

«ՍԻՐԵԼԻ՛ ՔԱՇԱԹԱՂՑԻՆԵՐ

• Այսօր շատերիդ պես սույն հղման տակ գտնվող տեսանյութից տեղեկացել եմ, որ ազատվել եմ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից։
• Այս գրառմամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք հավատացել են իրապե՛ս նոր Քաշաթաղի իմ առաջարկած տեսլականին և ինձ հետ՝ որպես մեկ թիմ, աշխատել ու չարչարվել են հանուն դրա իրականացման։ Այս պահին նպատակահարմար չեմ կարծում մանրամասն թվարկելը, թե միասին ինչ աշխատանքներ ենք կատարել մեր տեսլականի ճանապարհին․ մեր շրջանը փոքր է, իմ պաշտոնեական ու արտապաշտոնեական շփումներն էլ եղել են շատ անմիջական, ուստի իրականացված աշխատանքների մասին պատկերացում կազմելու հնարավորություն ունեցել է ձեզնից յուրաքանչյուրը։
• Պաշտոնավարելուս ընթացքում քանիցս ասել եմ, որ Քաշաթաղի ու առհասարակ հայոց հայրենիքի համար աշխատանքն ինձ համար երբեք պայմանավորված չի եղել պաշտոնի առկայությամբ, ինչպես նախորդ և ներկա սերունդների շատ ու շատ «քաղաքական առևտրականների» դեպքում։ Ասելուց զատ՝ ես սա ապացուցել եմ նախքան պաշտոնավարումս իմ գործունեությամբ և կապացուցեմ նաև պաշտոնավարումիցս հետո իմ առաքելությամբ։ Հանուն մեր շրջանի իմ հասարակական գործունեությունը շարունակվելու է, ինքս լինելու եմ Բերձորում՝ ձեր կողքին։ Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ ամեն ջանք թափելու եմ, որ կյանքի կոչվի քաշաթաղյան իմ նախագիծ-հոգեզավակներից մեկը՝ գյուղատնտեսական քոլեջի հիմնումը՝ հաշվի առնելով, որ Բերձորում վերջինիս կառուցման գաղափարը բացառապես պայմանավորված էր իմ անձով։
• Քանի որ շատ եմ հարցեր ստանում նաև բուն պաշտոնանկությանս, դրա պատճառների և դրսևորման ձևի մասին, հստակորեն ուզում եմ ասել, որ Քաշաթաղի, նրա բնակիչների հանդեպ սերը և ՀՀ-ում ու ԱՄՆ-ում ապրած և աշխատածս տարիներին ձեռք բերած միջմշակութային փորձառությունս թույլ են տալիս ներողամիտ ժպիտով վերաբերվել այդ ամենին։ Հակահրդեհային միջոցառումների «ձախողումը» սոսկ պատրվակ էր ինձ զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ Սա պարզ է յուրաքանչյուրիս համար, սա ապացուցելուն պատրաստ եմ ցանկացած հարթակում ու ձևաչափով՝ մանավանադ այլևս չունենալով պաշտոնի բերմամբ առկա էթիկական սահմանափակումները։
• Պա՞րզ էր արդյոք ինձ համար այս սցենարը։ Անշուշտ, այո՛։ Անկեղծ կլինեմ ձեզ հետ, որ ունեցել եմ սրտացավ խորհրդատուներ, որ հորդորել են ինքս առաջինը հեռանալ պաշտոնից։ Ես դա չեմ արել, որովհետև էությամբ դասալիք չեմ, իմ հանդեպ ցուցաբերված ժողովրդական վստահությունը մանրադրամի վերածող «քաղաքական առևտրական» չեմ։
• Եվս մեկ անգամ ցանկանում եմ հավատացնել բոլորիդ, որ ըստ անհրաժեշտության՝ շարունակելու եմ լինել յուրաքանչյուր քաշաթաղցու կողքին՝ ի պաշտպանություն ձեր հասարակական, տնտեսական և քաղաքական իրավունքների։ Փոքր-ինչ ձևափոխելով մի հայտնի հրաժարականի տեքստ՝ կարող եմ ասել, որ արտասովոր ոչինչ տեղի չի ունեցել, կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Քաշաթաղի համար…

Արցախի Հանրապետություն

«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Ավելին
Ավելին