Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաղթել է Լիսաբոնի միջազգային մրցաշարում:
«Պորտուգալիա օփեն» միջազգային մրցաշարին մասնակցում էին 33 երկրների 216 շախմատիստներ, այդ թվում՝ 14 գրոսմայստեր: Մասնակիցների թվում էր նաև 2014 թվականին Երևանում Եվրոպայի չեմպիոն դարձած Ալեքսանդր Մոտիլյովը: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:
Կարենը տոնեց 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտեց ոչ-ոքի և 7,5 միավորով դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: 8 շախմատիստ, որոնց թվում էր նաև Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակից Տիգրան Ղարամյանը, հաղթողից հետ մնացին կես միավորով: Գրիգորյանը նաև 5 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: